ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եթե Ադրբեջանը փորձի փակել Լաչինի միջանցքը կամ փորձի խոնդոտել մեքենաների մուտք ու ելքը Արցախ, սա ունենալու է շատ բարդ հետևանքներ, նաեւ աշխարհաքաղաքական, որովհետև սա, փաստորեն լինելու է հարձակում նաև Արցախի վրա, լինելու է հարված ևհարձակում նաև ռուս խաղաղապահների վրա:
Այս մասին հայտարարել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը, հաղորդում է
news.am-ը:
«Դա պետք է չեզոքացվի, որովհետև շատ բարդ հետևանքներ է ունենալու: Ես չեմ կարծում, որ բոլոր կողմերը, միջազգային հանրությունը անտարբեր նայելու են այդ ամենին»,- ասել է նա:
Անդրադառնալով վերջին օրերին հրադադարի խախտումներին, Բաբայանը նկատել է, որ հրադադարի խախտումները պարբերական բնույթ է կրում. «Երբեմն ալիքաձև է զարգանում, դա պարզապես իրենց հայատյացության քաղաքականության հետևանք է»:-0-