ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն:
Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Միքայել Արզումանյանը ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար էր նշանակվել 2020 թ․ հոկտեմբերի 27-ին 44-օրյա պատերազմի ընթացքում։ Արզումանյանը փոխարինել էր Ջալալ Հարությունյանին, որը վիրավորվել էր մարտական խնդիր կատարելու ժամանակ ու ազատվել պաշտոնից։-0-