ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 9-ին պաշտպանության և գյուղատնտեսության նախարարների ուղեկցությամբ այցելել է ՊԲ-ի առանձին հրետանային բրիգադներից մեկը, որտեղ պետական-մասնավոր գործընկերությամբ առաջին անգամ կիրառվել է զինվորների սնունդը նոր կարգով ապահովելու ծրագիրը, հաղորդում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունը:
Գրիգորի Մարտիրոսյանը գոհունակությամբ ընգգծել է զինվորական ճաշարանի շենքային պայմանները, այնտեղ իրականացված ժամանակակից լուծումները, հարմարավետ ու տրամադրող միջավայրը: Պետական նախարարը եղել է նաև «Էյ Բութս» ընկերության արտադրամասում, որը զինվորներին ապահովում է դիմացկուն ու հարմարավետ ճթքակոշիկներով: Ընկերությունը ՊԲ է ուղարկել նոր ճտքակոշիկների արդեն երկրորդ խմբաքանակը: Գ.Մարտիրոսյանին է ներկայացվել արտադրական գործընթացը, քննարկվել արտադրության ընդլայնման հեռանկարները:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում