ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Մյունխենի Անվտանգության համաժողովում վաղը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով մոտ 45 րոպեանոց քննարկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, հաղորդում է
«Ազատություն» ռ/կ–ն:
Քննարկումը, մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:30-ին, այն վարելու է Ամերիկա-Ռուսաստան հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը:–0–