551.66
6.82
485.62
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 33005 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

ՌԴ ԱԳՆ–ն անհիմն է որակել Ադրբեջանի բողոքի նոտայի պահանջները` կապված Արցախի պատվիրակության մոսկովյան այցի հետ

16:59
09 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Բաքվում ՌԴ դեսպանին բողոքի նոտա ներկայացնելն ու Ադրբեջանի ԱԳՆ–ի մամուլի ծառայության հայտարարությունը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների` ԼՂ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի և ԼՂ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի մոսկովյան այցին։

«Նշված անձանց այցը, եթե անգամ տեղի է ունեցել, ապա կրել է բացառապես մասնավոր բնույթ։ Այս որակմամբ այն չի հակասում ո′չ ռուսական օրենսդրությանը, ո′չ գոյություն ունեցող միջազգային պայմանավորվածություններին, ո′չ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՌԴ միջնորդական առաքելությանը։ Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձանց հետ ոչ մի հանդիպում չի կազմակերպվել», – նշվում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ։

«Ինչ վերաբերում է  հղումներին այն մասին, որ Մայիլյանն ու Հովհաննիսյանը հանդիպել են ռուս փորձագետների հետ «ՌԴ–ում Արցախի մշտական ներկայացուցչությունում», ապա կրկին ընդգծում ենք. նման «ներկայացուցչություն» գրանցված չէ Ռուսաստանի Դաշնության պետական մարմիններում` որպես ինքնավար պետության դիվանագիտական առաքելություն, քանի որ մեր երկիրը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», – նշվում է փաստաթղթում։

«Անհիմն ենք համարում Ադրբեջանի ԱԳՆ–ի նոտայում և մեկնաբանության մեջ առկա պահանջները, իսկ ընդհանուր տոնը չի համապատասխանում ռուս–ադրբեջանական հարաբերությունների մակարդակին և որակին»,– նշվում է ՌԴ ԱԳՆ–ի մեկնաբանության մեջ։

ՌԴ ԱԳՆ–ից նաև հայտարարել են, որ ռուսական կողմը շարունակելու է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ինչպես ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակում, այնպես էլ ազգային մակարդակում` «հաշվի առնելով մեր հարաբերություններն Ադրբեջանի և Հայաստանի հետ»։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:27
06 Հունիսի 2020
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում (ՎԻԴԵՈ)
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում. ՎԻԴԵՈ
11:24
23 Մայիսի 2020
Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. ԱՀ նախագահ
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար
18:20
01 Մայիսի 2020
Արցախում ևս մեկ քաղաքացի ապաքինվել է կորոնավիրուսից
Արցախում կորոնավիրուսից ևս մեկ քաղաքացի է ապաքինվել
22:47
19 Ապրիլի 2020
Մարդն իր գործն է անում. Արայիկ Հարությունյանը աշակերտի և ուսուցչի լուսանկար է հրապարակել կարանտինի պայմաններում (ՖՈՏՈ)
Ինչ օնլայն դասեր. Արայիկ Հարությունյանը աշակերտի և ուսուցչի լուսանկար է հրապարակել կարանտինի պայմաններում. ՖՈՏՈ
20:00
18 Ապրիլի 2020
No Corona. Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսից հետո առողջացած մայր և դուստր, նրանց դիմավորել են ծաղկեփնջերով (ՎԻԴԵՈ)
No Corona. Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսից հետո առողջացած մայր և դուստր, նրանց դիմավորել են ծաղկեփնջերով. ՎԻԴԵՈ
20:20
09 Նոյեմբերի 2019
2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր. Արցախի ու ՀՀ-ի միջև ռոումինգը կչեղարկվի
Լավ լուր. 2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր, Արցախի ու Հայաստանի միջև ռոումինգը կչեղարկվի։
11:44
14 Օգոստոսի 2019
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար. Փաշինյան
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:
11:47
10 Օգոստոսի 2019
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը: