634.35
7.13
522.53
+7
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել Արցախում ՌԴ ԶՈՒ–ի օգտագործմանը

12:50
18 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դաշնային Խորհուրդը միաձայն ընդունել է որոշուը, որով համաձայնություն է տվել ՌԴ նախագահին նոյեմբերի 10–ից Լեռնային Ղարաբաղ ուղարկել ռուս զինվորականների`անհրաժեշտ սպառազինությամբ, ինչպես նաև ռազմական և հատուկ տեխնիկայով, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Համաձայնություն տալ Ռուսաստանի Դաշնության նախագահին 2020թ.–ի նոյեմբերի 10–ից Լեռնային Ղարաբաղ ուղարկել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զորամիավորումները` անհրաժեշտ սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով` 2020թ.–ի նոյեմբերի 9–ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրած համատեղ հայտարարության համապատասխան` կրակի և այլ թշնական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունները պահպանելու, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային մահից և քաղաքացիական օբյեկտների զգալի վնասից խուսափելու նպատակով», – նշվում է Դաշնային խորհրդի նիստում հաստատված որոշման մեջ։

Ավելի վաղ Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության հարցերով կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը ՏԱՍՍ–ին հայտնել է, որ օպերատիվ հարցերի լուծման համար Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ ուղարկելու հարցում Դաշնային Խորհրդի համաձայնությունը նախագահին չի պահանջվում, սակայն քանի որ դրանք այնտեղ տեղակայվում են հինգ տարով` ժամկետի հնարավոր երկարաձգմամբ, անհրաժեշտ է վերին պալատի համաձայնությունը։

«2009թ.–ի որոշման համաձայն, կարելի է զորք ուղարկել մեր քաղաքացիներին, այնտեղ տեղակայված զորքին պաշտպանելու համար։ Այնտեղ խոցել են մեր ուղղաթիռը, երկու մարդ զոհվել է, զորք է տեղափոխվել պատերազմը դադարեցնելու համար։ Նախագահն ունի դրա իրավունքը` առանց Դաշնային Խորհրդի հատուկ որոշման», – պարզաբանել է Կլիշասը։–0–



Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:07
15 Հունվարի 2021
2021թ.–ին Արցախում առաջինը ծնվել է Մարիան. ռեպորտաժ փոքրիկ հրաշքի մասին (ՎԻԴԵՈ)
2021թ.–ին Արցախում առաջինը ծնվել է Մարիան. ռեպորտաժ փոքրիկ հրաշքի մասին. ՎԻԴԵՈ
00:51
21 Դեկտեմբերի 2020
Հրապարկվել են 70 օր անհայտության մեջ գտնվող զինծառայողների՝ Արցախ վերադարձի կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարկվել են 70 օր անհայտության մեջ գտնվող զինծառայողների՝ Արցախ վերադարձի կադրերը. ՎԻԴԵՈ
17:27
06 Հունիսի 2020
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում (ՎԻԴԵՈ)
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում. ՎԻԴԵՈ
11:24
23 Մայիսի 2020
Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. ԱՀ նախագահ
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար
18:20
01 Մայիսի 2020
Արցախում ևս մեկ քաղաքացի ապաքինվել է կորոնավիրուսից
Արցախում կորոնավիրուսից ևս մեկ քաղաքացի է ապաքինվել
22:47
19 Ապրիլի 2020
Մարդն իր գործն է անում. Արայիկ Հարությունյանը աշակերտի և ուսուցչի լուսանկար է հրապարակել կարանտինի պայմաններում (ՖՈՏՈ)
Ինչ օնլայն դասեր. Արայիկ Հարությունյանը աշակերտի և ուսուցչի լուսանկար է հրապարակել կարանտինի պայմաններում. ՖՈՏՈ
20:00
18 Ապրիլի 2020
No Corona. Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսից հետո առողջացած մայր և դուստր, նրանց դիմավորել են ծաղկեփնջերով (ՎԻԴԵՈ)
No Corona. Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսից հետո առողջացած մայր և դուստր, նրանց դիմավորել են ծաղկեփնջերով. ՎԻԴԵՈ
20:20
09 Նոյեմբերի 2019
2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր. Արցախի ու ՀՀ-ի միջև ռոումինգը կչեղարկվի
Լավ լուր. 2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր, Արցախի ու Հայաստանի միջև ռոումինգը կչեղարկվի։
11:44
14 Օգոստոսի 2019
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար. Փաշինյան
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:
11:47
10 Օգոստոսի 2019
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը: