ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 ծառայողի աճյուն, հաղորդում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
«Որոնումներ այսօր չեն իրականացվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերել է ընդհանուր 1670 աճյուն։–0–