418.04
4.21
392.6
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հադրութի և Շուշիի շրջաններում Ադրբեջանի գործողությունները Արցախում օկուպացիայի գոտին ընդլայնել փորձ են

21:00
14 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՝ կապված Հադրութի եւ Շուշիի շրջաններում տիրող իրավիճակի հետ:

Նշվում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում Պաշտպանության բանակի վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի ծանրության հրազենային վիրավորումներ: Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները շարունակվել են նաև դեկտեմբերի 13-ին Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերի ուղղությամբ:

ԱԳՆ-ն հայտնում է, որ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերն անմիջապես տեղեկացվել են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստերի մասին: Ռուսական խաղաղապահների միջամտության արդյունքում ռազմական գործողությունները դադարեցվել են, տեղակայվել են նաև խաղաղապահ ուժերի լրացուցիչ դիտակետեր՝ իրավիճակը շուրջօրյա դիտարկելու և հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու նպատակով:

Загружается новость ... "Право"
«Դեկտեմբերի 11-13-ը ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են: Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների չկատարումը, ծայրաստիճան արհամարհական վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համաձայնեցված ձևաչափի նկատմամբ, Բաքվի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքական գործընթացի վերսկսման արհեստական ձգձգումը և ռազմական ուժի վրա հաշվարկը շարունակում են մնալ տարածաշրջանում սպառնալիքների հիմնական աղբյուրը և տևական ու ամուր խաղաղություն հաստատման համար խոչընդոտը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի գործողությունները, որոնք ակնհայտորեն Բաքվի զավթողական քաղաքականության շարունակությունն են և փորձ՝ ընդլայնելու Արցախում օկուպացիայի գոտին, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, Արցախի զգալի մասի բռնազավթումն ու էթնիկ զտումները պետք է խստագույնս դատապարտվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և, ընդհանրապես՝ միջազգային հանրության կողմից:

«Արցախի Հանրապետությունը, իր կողմից, կշարունակի հետևողական ջանքեր գործադրել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև հանրապետության տարածքի դեօկուպացիային և նրա բնակչության՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադարձին հասնելու նպատակով»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:08
21 Դեկտեմբերի 2022
Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվելու ընթացքում Արցախում ծնվել է 26 երեխա
Արցախում 26 երեխա է ծնվել Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվելու ընթացքում  
11:01
26 Հուլիսի 2021
4կգ քաշով տղա. ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել Արցախի Մարտակերտ քաղաքում (ՖՈՏՈ)
4կգ քաշով տղա. ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել Արցախի Մարտակերտ քաղաքում.ՖՈՏՈ
14:07
15 Հունվարի 2021
2021թ.–ին Արցախում առաջինը ծնվել է Մարիան. ռեպորտաժ փոքրիկ հրաշքի մասին (ՎԻԴԵՈ)
2021թ.–ին Արցախում առաջինը ծնվել է Մարիան. ռեպորտաժ փոքրիկ հրաշքի մասին. ՎԻԴԵՈ
00:51
21 Դեկտեմբերի 2020
Հրապարկվել են 70 օր անհայտության մեջ գտնվող զինծառայողների՝ Արցախ վերադարձի կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարկվել են 70 օր անհայտության մեջ գտնվող զինծառայողների՝ Արցախ վերադարձի կադրերը. ՎԻԴԵՈ
17:27
06 Հունիսի 2020
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում (ՎԻԴԵՈ)
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում. ՎԻԴԵՈ
11:24
23 Մայիսի 2020
Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. ԱՀ նախագահ
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար
18:20
01 Մայիսի 2020
Արցախում ևս մեկ քաղաքացի ապաքինվել է կորոնավիրուսից
Արցախում կորոնավիրուսից ևս մեկ քաղաքացի է ապաքինվել
22:47
19 Ապրիլի 2020
Մարդն իր գործն է անում. Արայիկ Հարությունյանը աշակերտի և ուսուցչի լուսանկար է հրապարակել կարանտինի պայմաններում (ՖՈՏՈ)
Ինչ օնլայն դասեր. Արայիկ Հարությունյանը աշակերտի և ուսուցչի լուսանկար է հրապարակել կարանտինի պայմաններում. ՖՈՏՈ
20:00
18 Ապրիլի 2020
No Corona. Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսից հետո առողջացած մայր և դուստր, նրանց դիմավորել են ծաղկեփնջերով (ՎԻԴԵՈ)
No Corona. Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսից հետո առողջացած մայր և դուստր, նրանց դիմավորել են ծաղկեփնջերով. ՎԻԴԵՈ
20:20
09 Նոյեմբերի 2019
2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր. Արցախի ու ՀՀ-ի միջև ռոումինգը կչեղարկվի
Լավ լուր. 2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր, Արցախի ու Հայաստանի միջև ռոումինգը կչեղարկվի։
11:44
14 Օգոստոսի 2019
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար. Փաշինյան
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:
11:47
10 Օգոստոսի 2019
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը: