ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեքշաբթի՝ հոկտեմբերի 20-ին ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ խոցվել է 10-ց ավելի «Բայրաքթար» ԱԹՍ-ներ:
Նա նշել է, որ ՊՆ-ի կողմից այսօրվա ընթացքում ներկայացված լուսանկարներում վերջին 24 ժամում խոսված «Բայրաքթար»-ներն են:
Հովհաննիսյանը նշել է, որ լինում են իրավիճակներ, երբ ՊԲ ստորաբաժանումները խոցում են, բայց խոսցված սարքերն ընկնում են միջդիրքային տարածության մեջ, մեր տարածքում կամ իրանց տարածքում, և երբ մեր զորքերը առաջ են գնում և այդ տարածքները հայտնվում են մեր ձեռքում, այդժամ լուսանկարները հրապարակվում են:
«Հստակ չեմ կարող ասել, բայց 10-ից ավելի հաստատ խոցվել են»,- նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե վերջին 24 ժամում քանի ԱԹՍ- է խոցվել:-0-