416.73
4.22
388.6
+16
Եղանակը Երևանում
Հայ

«Սահմանում հիմա ձեզ սպասում են ավելի քան երբևէ»․ Արցախի նախագահը կոչով դիմել է ժողովրդին (ՎԻԴԵՈ)

12:40
22 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձով դիմել է ժողովորդին առաջնագծի խրամատից:

Загружается новость ... "Лево"

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Քիչ առաջ եմ վերադարձել առաջնագծից: Մեր տղաների հետ հանդիպումից հետո որոշել եմ խրամատից հատուկ տեսաուղերձով դիմել մեր ժողովրդին: Այն ներկայացնում եմ ստորև` հավատով, որ բոլորդ մեկ մարդու նման կհետևեք կոչիս, և Աստծո զորությամբ ու յուրաքանչյուրիս անհատական մասնակցությամբ կկարողանանք պատվով դուրս գալ այս փորձությունից»,- նշել է Հարությունյանը՝ Facebook-յան էջում հրապարակելով տեսաուղերձը:

Ներկայացնում ենք ԱՀ նախագահի ուղերձն ամբողջությամբ:

«Ուզում եմ ձեզ դիմել առաջնագծից՝ Աղդամի մատույցներից, հակառակորդից ընդամեննը մի քանի հարյուր մետր հեռավորությունից: Հաղթելու համար մեզ ամենաշատը պետք է հավատալ: Ամենամեծ ուժն ունի հավատքը: Ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք: Ուզում եմ բոլորդ հավատաք, որ հաղթելու ենք:

Ուզում եմ, որ մեր բոլոր եկեղեցիներում ամեն օր աղոթեն մեր նահատակների և, իհարկե, առաջնագծում կանգնած մեր զինվորների համար: Ուզում եմ, որ ամեն հայ արթնանալուց առավոտը աղոթի մեր հաղթանակի համար: Ուզում եմ՝ հավատանք, որ հաղթելու ենք: Ուզում եմ՝ այն մասնականությունը, որ այսօր կա, պահպանվի: 

Ուզում եմ, որ բոլորդ գիտակցեք՝ ձեզնից է կախված մեր ազգի ապագան, ուզում եմ, որ ժամ առաջ, օր առաջ կատարեք ձեր Հայրենիքի նկատմամբ պարտքը, հնարավորության դեպքում, այդ պարտքը առաջնագծում: Սահմանում, ձեզ սպասում են ավելի քան երբևէ:

Պատվով կատարեք ձեր հայրենասիրական պարտքը: Սա Հայրենական պատերազմ է: Պետք է հավատալ, ես հավատում եմ: Մենք հաղթելու ենք»,- նշել է Արցախի նախագահը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:08
21 Դեկտեմբերի 2022
Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվելու ընթացքում Արցախում ծնվել է 26 երեխա
Արցախում 26 երեխա է ծնվել Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվելու ընթացքում  
11:01
26 Հուլիսի 2021
4կգ քաշով տղա. ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել Արցախի Մարտակերտ քաղաքում (ՖՈՏՈ)
4կգ քաշով տղա. ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել Արցախի Մարտակերտ քաղաքում.ՖՈՏՈ
14:07
15 Հունվարի 2021
2021թ.–ին Արցախում առաջինը ծնվել է Մարիան. ռեպորտաժ փոքրիկ հրաշքի մասին (ՎԻԴԵՈ)
2021թ.–ին Արցախում առաջինը ծնվել է Մարիան. ռեպորտաժ փոքրիկ հրաշքի մասին. ՎԻԴԵՈ
00:51
21 Դեկտեմբերի 2020
Հրապարկվել են 70 օր անհայտության մեջ գտնվող զինծառայողների՝ Արցախ վերադարձի կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարկվել են 70 օր անհայտության մեջ գտնվող զինծառայողների՝ Արցախ վերադարձի կադրերը. ՎԻԴԵՈ
17:27
06 Հունիսի 2020
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում (ՎԻԴԵՈ)
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում. ՎԻԴԵՈ
11:24
23 Մայիսի 2020
Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. ԱՀ նախագահ
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար
18:20
01 Մայիսի 2020
Արցախում ևս մեկ քաղաքացի ապաքինվել է կորոնավիրուսից
Արցախում կորոնավիրուսից ևս մեկ քաղաքացի է ապաքինվել
22:47
19 Ապրիլի 2020
Մարդն իր գործն է անում. Արայիկ Հարությունյանը աշակերտի և ուսուցչի լուսանկար է հրապարակել կարանտինի պայմաններում (ՖՈՏՈ)
Ինչ օնլայն դասեր. Արայիկ Հարությունյանը աշակերտի և ուսուցչի լուսանկար է հրապարակել կարանտինի պայմաններում. ՖՈՏՈ
20:00
18 Ապրիլի 2020
No Corona. Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսից հետո առողջացած մայր և դուստր, նրանց դիմավորել են ծաղկեփնջերով (ՎԻԴԵՈ)
No Corona. Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսից հետո առողջացած մայր և դուստր, նրանց դիմավորել են ծաղկեփնջերով. ՎԻԴԵՈ
20:20
09 Նոյեմբերի 2019
2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր. Արցախի ու ՀՀ-ի միջև ռոումինգը կչեղարկվի
Լավ լուր. 2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր, Արցախի ու Հայաստանի միջև ռոումինգը կչեղարկվի։
11:44
14 Օգոստոսի 2019
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար. Փաշինյան
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:
11:47
10 Օգոստոսի 2019
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը: