411.92
6.46
395.35
+6
Եղանակը Երևանում
Հայ

Կյանքը` պարբերական հիվանդության հետ. ռիսկերի և բարդությունների նվազեցում

10:57
26 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պարբերական հիվանդությունը կամ ընտանեկան միջաերկրածովային տենդը (FMF) գենետիկ (ժառանգական) հիվանդություն է, որը հաճախ գրանցվում է հայերի, արաբների և հրեաների մոտ, հազվադեպ` իտալացիների, հույների, ամերիկացիների շրջանում։ Հիվանդությունն ինքնին այնքան էլ վտանգավոր չէ, որքան հնարավոր բարդությունները, որոնք կարող են հանգեցնել մահվան։ Բայց, չնայած դրան, պարբերական հիվանդությամբ կարելի է վարել նորմալ կենսակերպ`բժշկի հսկողությամբ պատշաճ բուժման և որոշակի կանոնների հետևելու դեպքում։

«Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի շրջանակում «Նովոստի–Արմենիա» գործակալությունը պատմում է` ինչպես կարելի է նվազեցնել ընտանեկան միջերկրածովային տենդի ռիսկերը և բարդությունները, որպեսզի հնարավոր լինի ապրել սովորական կյանքով և խուսափել մահացու բարդություններից։

Որո՞նք են պարբերական հիվանդության հիմնական ախտանիշերը

Ընտանեկան միջերկրածովային տենդի հիմնական ախտանիշերն են առանց պատճառ բարձր ջերմությունը և սուր, պարբերական ցավերը որովայնի, կրծքավանդակի շրջանում, հոդացավերը։ Հիվանդության առանձնահատկությունն այն է, որ տվյալ ախտանիշերը դրսևորվում են նոպաների տեսքով, որոնք կարող են տևել մի քանի ժամից մինչև չորս օր` շաբաթական մեկ նոպայից մինչև տարեկան 1–2 անգամ պարբերականությամբ։ Մինչև նոպաները պացիենտներն իրենց առողջ են զգում։ Հիվանդությունը բավականին նենգ է, քանի որ նոպաները կարող են տարբեր լինել նույնիսկ միևնույն մարդու մոտ, ինչի պատճառով թեթև նոպաները երբեմն կարելի է ընդունել որպես թեթև մրսածություն։ Նոպաներից ազատվել հնարավոր չէ, բայց կարելի է նվազեցնել դրանք ճիշտ բուժման շնորհիվ։

новартис 4

Ի՞նչ բարդություններ կարող են լինել

Պարբերական հիվանդությունն ինքնին վտանգավոր չէ կյանքի համար, բայց կան բարդությունների առաջացման ռիսկեր, որոնք կարող են հանգեցնել մահվան, եթե չլինի պատշաճ բուժում։ Հիմնական բարդությունն ամիլոիդոզն է, որն առաջանում է կուտակված սպիտակուցի` ամիլոիդի պատճառով։ Ամիլոիդոզը կարող է հանգեցնել հյուսվածքների և օրգանների, ամենից հաճախ`երիկամների ֆունկցիաների աստիճանական խախտման։ Պացիենտների մոտ կարող է գրանցվել նաև աղիների անանցանելիություն, առանձին դեպքերում կարող են առաջանալ բարդություններ դեղերի ֆոնին, որոնք դրսևորվում են մաշկի ցանի, մազաթափության տեսքով։

Ինչպե՞ս խուսափել բարդություններից

Ժամանակին արված ախտորոշման և բժշկի հսկողության տակ իրականացվող ճիշտ բուժման դեպքում կարելի է խուսափել ընտանեկան միջերկրածովյան տենդի բարդություններից։ Հիմնական բուժիչ միջոցը կոլխիցին դեղամիջոցն է, որի ընդունումը թույլ է տալիս ամբողջությամբ կամ մասամբ ազատվել նոպաներից։ Ռուսաստանում նաև գրանցվել և հաջողությամբ կիրառվում է դեղերի նոր կարգ` գենո–ինժեներային կենսաբանական դեղամիջոցներ, որոնք ուժեղ ազդեցություն են ունենում նոպաների զարգացման վրա։

Ինչպե՞ս է հիվանդությունն ազդում կյանքի որակի վրա

Ճիշտ բուժման և բժշկի խորհուրդներին հետևելու դեպքում ընտանեկան միջերկրածովային տենդ ունեցող պացիենտները կարող են վարել սովորական կենսակերպ, որի ընթացքում, սակայն, կարող են գրանցվել նոպաներ և կողմնակի ազդեցություններ պարբերական հիվանդության դեմ հիմնական դեղորայքից` կոլխիցինից, որն ունի մի շարք սահմանափակումներ այլ դեղորայքների հետ օգտագործման դեպքում։

Միաժամանակ պարբերական հիվանդությունը չի սահմանափակում մասնագիտության ընտրությունը (բացառությամբ որոշակի մասնագիտությունների, օրինակ` զինվորական, էքստրեմալ իրավիճակների հետ կապված մասնագիտություններ)։

новартис 4

Ի՞նչ կանոնների է պետք հետևել` ռիսկերից խուսափելու համար

Բարդություններից խուսափելու և կյանքի նորմալ ռիթմը պահպանելու համար կարևոր է որակյալ դիսպանսերային հսկողությունը։ Պացիենտները պետք է տարեկան միջինը երկու անգամ դիմեն բժշկի, հետևեն մի շարք պարամետրերի (բորբոքման մարկերների) և ստուգեն այլ ներքին օրգանների վիճակը` հարակից հիվանդությունների առաջացումը կանխելոլւ համար, որոնք կարող են ազդել պարբերական հիվանդության վրա։

Առողջական վիճակը պահպանելու համար պացիենտներին խորհուրդ է տրվում հետևել սննդի սահմանափակումներին, մասնավորապես, խուսափել շատ ծանր և սուր ճաշատեսակներից, թթու մթերքներից, ինչն ազդում է ոչ այնքան պարբերական հիվանդության, որքան ներքին օրգանների վրա։ Անհրաժեշտ է նաև հոգ տանել օրգանիզմի մասին, խուսափել ծայրահեղություններից` չափից շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, երկար չմնալ արևի տակ կամ քամոտ եղանակին, խուսափել ռիսկային իրավիճակներից։

* Օգտագործված լուսանկարներում պատկերված չեն իրական պացիենտներ

арм новартис дийсклеймер

Գովազդ

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր