424.11
4.26
393.28
+7
Եղանակը Երևանում
Հայ

Պարբերական հիվանդություն. բժիշկների խորհուրդները

10:27
17 Հոկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Պարբերական հիվանդությունը կամ ընտանեկան միջերկրածովային տենդը (FMF) գենետիկ (ժառանգական) հիվանդություն է, որն ի հայտ է գալիս հիմնականում հայերի, հույների, հրեաների և արաբների շրջանում: Չնայած, որ հիվանդությունն անբուժելի է, ճիշտ բուժման և մի շարք կանոնների պահպանման դեպքում կարելի է խուսափել բարդություններից և վարել նորմալ կենսակերպ:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը «Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում է բժիշկների մի քանի հիմնական խորհուրդներ, որոնք կօգնեն թեթևացնել հիվանդության ախտանիշերն ու ապրել լիարժեք կյանքով:

Ժամանակին դիմեք բժշկի

Պարբերական հիվանդության վաղ ախտորոշումը թույլ է տալիս խուսափել կյանքի համար վտանգավոր բարդություններից, ինչպիսինն է երիկամների ամիլոիդոզը: FMF-ը կարելի է ախտորոշել գենետիկ հետազոտության միջոցով, որի անցկացման հիմքերից են կրկնվող նոպաները, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությամբ, որովայնի, կրծքավանդակի ցավերով, այտուցներով և ցավերով խոշոր հոդերի շրջանում (մի տեղ կամ միանգամից մի քանի տեղ): Եթե ձեր կամ ձեր հարազատի մոտ նկատում եք նման ախտանիշեր, ապա պետք է դիմել բժշկի, ով անհրաժեշտության դեպքում կնշանակի ձեզ հետազոտություն:

Ինչ վերաբերում է երեխներին, ապա պետք է դիմել բժշկի, եթե երեխայի մոտ առկա են կրկնվող նոպաներ, բարձր ջերմություն, անհանգստություն, ցավեր որովայնի շրջանում, որոնք երբեմն ուղեկցվում են սրտխառնոցով, փսխումով, որովայնի փքվածությամբ:

новартис советы врачей

Պարբերաբար հետազոտվեք

Նորմալ կենսակերպ վարելու համար անհրաժեշտ է հետևել հիվանդության ընթացքին: Կոլխիցին ընդունելիս կարևոր է կանոնավոր կերպով ստուգել օրգանիզմն ու հիմնական կլինիկական և լաբորատոր պարամետրերը:

Կարևոր է նաև հետևել այլ օրգանների վիճակին և վաղ հայտնաբերել հարակից հիվանդությունները, որոնք կարող են ազդել պարբերական հիվանդության վրա:

новартис советы врачей

Պահպանեք ոչ խիստ սննդային սահմանափակումներ

Պարբերական հիվանդության դեպքում ցանկալի է պահպանել որոշ սննդային սահմանափակումներ՝ խուսափել չափազանց ծանր և կծու, ինչպես նաև թթու մթերքներից: Դա կօգնի պահպանել ներքին օրգանների նորմալ վիճակը, խուսափել հարակից հիվանդություններից և ռիսկերից, որոնք կարող են բացասաբար ազդել պարբերական հիվանդության վրա:

новартис советы врачей

Խուսափեք ռիսկային իրավիճակներից

Ընտանեկան միջերկրածովային տենդի դրսևորման վրա ազդում են ոչ միայն ներքին, այլև արտաքին գործոնները, որոնք նաև կապված են եղանակային պայմանների հետ: Երկար ժամանակի արևոտ և քամոտ եղանակին մնալը, որոշակի կլիմայական և եղանակային պայմանները, չափից շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, այս ամենը կարող է հանգեցնել հիվանդության նոպաների սրացմանը: Ռիսկային գործոններից են նաև սթրեսն ու հորմոնալ վիճակը: Կարևոր է վերլուծել նոպաների առաջացման պահերն ու խուսափել ռիսկային իրավիճակներից:

Ուշադիր եղեք մասնագիտություն ընտրելիս

Պարբերական հիվանդության ընթացի վրա ազդող ռիսկերի կապակցությամբ, որոնց մասին արդեն խոսեցինք, խորհուրդ է տրվում խուսափել որոշ մասնագիտություններից, որոնք կապված են էքստրեմալ իրավիճակների և ծանրաբեռնվածության հետ: Օրինակ, դրանցից են զինվորական մասնագիտությունները: Այս սահմանափակումը կապված է այն բանի հետ, որ նույնիսկ բուժման բարձր արդյունավետության դեպքում չկա երաշխիք, որ նոպան չի սկսվի արտակարգ պայմաններում:

новартис советы врачей

* Օգտագործված լուսանկարներում պատկերված չեն իրական պացիենտներ

арм новартис дийсклеймер

Գովազդ

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր