544.18
6.38
483.07
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը հերքել է Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին ազատ արձակելու լուրը

10:16
14 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալած իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այս մասին նշվում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկությունը տարածել է իրանական Mehr գործակալությունը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո:

Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում ադրբեջանցի դիմակավորված ու զինված ծառայողները կանգնեցրել էիր իրանական բեռնատարների վարորդներին, ստուգել փաստաթղթերը և գումար պահանջել՝ հիմնավորելով, որ «իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պետք է վճարեն»։ Այնուհետև նրանք ձերբակալել էին իրանցի վարորդներին:

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: