526.81
7.46
477.4
+13
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԳՆ-ն առաջարկեց Իլհամ Ալիևին վերանայել Ռամիլ Սաֆարովի հերոսացումը

18:33
14 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մինչև պատմության վերանայման հայտարարություն անելը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին չէր խանգարի վերանայել Ռամիլ Սաֆարովին հերոսացման մասին որոշումը և հայ ժողովրդի նկատմամբ ատելության խրախուսման քաղաքականությունը: Այդ մասին երկուշաբթի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամաուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Հոկտեմբերի 11-ին` ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԱՊՀ տարածքում, մասնավորապես, Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը, որտեղ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում 2016 թվականին կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Տեր–Հարությունյանի (Նժդեհ) հուշարձանը, և այդ արձանը շարունակում է կանգուն մնալ նաև այսօր: Ալիևը դա անվանել է «ցինիկ քայլ», նշելով, որ Հայրենական մեծ պատերազմի վետերանները բազմիցս իրենց դժգոհությունն են արտահայտել Հայաստանի այդ ժամանակվա իշխանությունների այդ քայլից, և այդ փաստը նույնիսկ տեղ է գտել ՌԴ ԱԳՆ զեկույցներից մեկում։

«Կարող եմ նշել, որ պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմ է չէ: Սակայն կարող եմ արժանին մատուցել պատմությա ոորտում նրանց կատարած «բացահայտումների»: Եթե Ադրբեջանի նախագահը հանդես է գալիս նման հայտարարությամբ, ապա որպես պատասխան հանդես եմ գալիս առաջարկությամբ` վերանայել Ադրբեջան արտահանձնված մարդասպան Ռամիլ Սաֆարովի` համաներման վերաբերյալ որոշումը և նրա հերոսացումը, ինչպես նաև նման վայրագությունների և ատելության խրախուսման քաղաքականությունը», - ասաց Նաղդալյանը:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը նշեց, որ Հայաստանը դեմ է հանդես գալիս նեոնացիզմին և այլատյացությանը, քանի որ անձնական փորձից գիտի, թե ինչ հետևանքներով են այս երևույթները հղի:

«Հայրենական մեծ պատերազմում 600 հազար հայ պայքարեց նացիզմի դեմ, որոնցից 300 հազարը մահացավ: Հայ ժողովուրդը տվել է 150 հերոս, 80 գեներալ, 6 մարշալ: Այդ թվերը վկայում են հայ ժողովրդի ներդրման մասին ընդհանուր պայքարում: Եվ դա այն է, ինչով մենք հպարտանում ենք: Բայց մենք նաև գոյության պայքար ենք մղել թուրքերի դեմ, և հարգում ենք մեր հերոսներին», - հայտարարեց Նաղդալյանը:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: