418.04
4.21
392.6
+13
Եղանակը Երևանում
Հայ

Զոհրաբ Մնացականյանը Չավուշօղլուի հակահայկական հայտարարությունների մասին. դա անվտանության սպառնալիք է

15:46
28 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլու վերջին հայտարարությունները` անվտանգության սպառնալիք են: Այդ մասին երկուշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:

Բաքվում հոկտեմբերի 25-ից 26-ն անցկացված Չմիավորման շարժման գագաթնաժողովի ընթացքում Չավուշօղլուն մի շարք հակահայկական հայտարարություններ է արել: «Որտեղ ահաբեկչություն կա, այնտեղ մենք հայերի հետքն ենք տեսնում», - հայտարարել էր նա, հավելելով, որ Թուրքիան կօգնի Ադրբեջանին Լեռբային Ղարաբաղի «գրաված» տարածքների վերադառձնելու հարցում:

«Բնականաբար, նման տոնայնությունը և դիրքորոշումը նորություն չեն: Մենք տարբեր ձևակերպումներով արդեն լսել ենք նման մոտեցումների մասին, ինչը ևս մեկ անգամ շեշտում է մեր արտաքին քաղաքականությունում արտացոլված մոտեցումը` դա անվտանգության սպառնալիք է և մեծ խնդիր», - ասաց Մնացականյանը:

Նախարարը դատապարտեց Թուրքիայի նմանատիպ հայտարարությունները և դիրքորոշումը: «Նման հայտարարությունները անընդունելի են և արտացոլում են մեր խորը մտահոգությունը Թուրքիայի կողմից Հայաստանի անվտանգության սպառնալիքի վերաբերյալ: Հնչեցված բոլոր դիրքորոշումները ենթակա են դատապարտմանը», - հայտարարեց նա:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: