525.85
7.42
476.44
+8
Եղանակը Երևանում
Հայ

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ պայմանագրի լուծարման հարց օրակարգում չկա. Մհեր Գրիգորյան

15:09
09 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց այսօր, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ պայմանգրի լուծարման հարց օրակարգում հիմա չկա:

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: 

Загружается новость ... "Лево"

«Մեր հարաբերությունները բացարձակ բնական և կառուցողական են: Ես ներկա եմ եղել երեկվա հանդիպմանը, և հանդիպման օրակարգում էր երկաթուղու հետագա զարգացման և նրանց ռազմավարության հարցը: Ներկայումս պայմանագրի լուծարման հարց օրակարգում ընդհանրապես չկա», - ասաց Գրիգորյանը չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում:

Ավելի վաղ RTVI-ին` հղում անելով իր աղբյուրների, հայտնել է, որ «Ռուսաստանի երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է լուծարել համաձայնագիրը Հայաստանի իշխանությունների հետ` պնդելով, որ ՀՀ իշխանությունները արգելափակում են նրա դուստր` «Հարավկովկասյան երկաթուղի» ձեռնարկության գործունեությունը, որը կառավարում է հայկական երկաթուղին:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ լարվել են ընկերության գրասենյակում անցկացված խուզարկության և հարուցված քրեական գործերի պատճառով:

Սեպտեմբերի վերջին Երկաթուղային հիմնախնդիրների ուսումնասիրության ինստիտուտի փորձագիտական խորհրդի նախագահ Պավել Իվանկինը «ԱՌԿԱ» լրատվական գործակալության տված հարցազրույցում նշել էր, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը և ՌԴ տրանսպորտի նախարարությունը «եռման գործընթացում են» և, որ այս հարցը կլուծվի մինչև տարվա վերջ:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: