438.1
4.37
401.96
+6
Եղանակը Երևանում
Հայ

Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել

17:21
19 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Հյուսիսային պողոտայի հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ: Այդ մասին որոշումն ընդունվել է Երևանի ավագանու այսօրվա նիստում:

Հյուսիսային պողոտայի հրապարակը Եվրոպայի հրապարակ անվանակոչելու որոշումը ավագանին ընդունեց 42 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:

Հրապարակի բացումը տեղի կունենա հաջորդ շաբաթ, երբ կկայանա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի այցը Հայաստան:

Հիշեցնենք, որ հրապարակի անվանակոչման առաջարկով հանդես էին եկել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պ. Հովհաննիսյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: