415.24
4.83
386.52
+15
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ

09:54
28 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

Պատելը հավելել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Դոնֆրիդն ընդգծել է ԱՄՆ-ի հավատարմությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ 

«Ինչպես պետքարտուղարը բազմիցս ասել է, ուղիղ երկխոսությունն է այս հարցի լուծման և ամուր խաղաղության հասնելու բանալին։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք կշարունակենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների միջոցով», - նշել է Դոնֆրիդը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: