420.75
4.19
394.07
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանցի վիդեոբլոգերը սկանդալ հրահրեց Փաշինյանի և Միլանի հայ համայնքի հանդիպման ժամանակ (ՎԻԴԵՈ)

21:30
20 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանցի վիդեոբլոգերը ներխուժել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Միլանի հայ համայնքի հանդիպման ժամանակ ու սկանդալ է հրահրել։

Ադրբեջանցի վիդեոբլոգերը, որին փորձում էին դուրս հրավիրել հայկական եկեղեցուց, բղավում էր «Հայաստանի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության մասին», ինչպես նաև նշում էր, որ ցանկանում է վերադառնալ Ղարաբաղ։ Նա նաև Փաշինյանից պահանջում էր անձնական անվտանգության երաշխիքներ, որոնք ստացավ։

«Ուզում եմ փաստել, որ թե տեսականորեն և թե գործնականում անհնար է, որ հայը գա նման ադրբեջանական միջոցառման։ Դուք ադրբեջանցի եք և մտել եք Հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր և հարց եք տվել Հայաստանի վարչապետին», – ասաց ՀՀ վարչապետը`կոչ անելով հավաքվածներին հանգստանալ և նստել։

«Դուք ասացիք, որ ողջ աշխարհը ճանաչել է ադրբեջանցիների ցեղասպանությունը։ Դա սովորական սուտ է, քանի որ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում հայտարարել է, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը` հեղաշրջում իրականացնելու համար», – ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ խաղաղության բանաձև է առաջարկել նախագահ Իլհամ Ալիևին։

«Ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, ով հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի համար։ Առաջարկում եմ Ադրբեջանի նախագահին անել նմանատիպ հայտարարություն։ Դա գլխավոր պահանջն է տարածաշրջանում խաղաղության և կայունության համար», – ասաց Փաշինյանը։

Նա նաև հիշեցրեց, որ 1988թ.–ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի Գերագույն խորհուրդն օգտագործեց ինքնորոշման իր իրավունքը, ինչից հետո Ադրբեջանի իշխանությունները դիմեցին ուժային գործողությունների։ ԽՍՀՄ–ից Ադրբեջանի անկախության հռչակումից հետո Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանից իր անկախության մասին։

«Դրանից հետո Ադրբեջանը սկսեց կիրառել ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Շուշիից ամեն օր գնդակոծում էին Ղարաբաղի բնակչությանը, երեխաներին, կանանց։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կատարել է ճիշտ որոշում`կազմակերպելով ինքնապաշտպանություն։ Ես հպարտ եմ Ղարաբաղի ժողովրդով, ով կարողացավ պաշտպանել ինքն իրեն։ Ադրբեջանը հասկացավ, որ Ղարաբաղի ժողովրդի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով», – հայտարարեց Փաշինյանը։

Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի նախագահը կընդունի իր առաջարկն այն մասին, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար։–0–

Դիտել 17–րդ րոպեից

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: