+16
Եղանակը Երևանում
Հայ

Չարժե ակնկալել, որ հայ–թուրքական հարաբերություններն արագ կկարգավորվեն. ռուս փորձագետը նշել է Երևան–Անկարա հարաբերությունների դժվարությունները

15:56
17 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Չնայած առաջին դրական ազդակներին, չարժե սպասել հայ–թուրքական հարաբերությունների արագ կարգավորման։ Այս մասին ՏԱՍՍ–ին ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի  Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը։

Загружается новость ... "Лево"

Մոսկվայում հունվարի 14–ին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։

«Չեմ կարծում, թե այստեղ կլինի փոխգործակցության արագ վերականգնում, չափազանց շատ դժվարություններ են եղել Անկարայի և Երևանի հարաբերություններում։ Երկու կողմից չափազանց շատ նախապայմաններ են բանակցությունների համար։ Հարաբերությունները կզարգանան քայլ առ քայլ», – ասել է փորձագետը։

Նրա խոսքով, առաջին հանդիպման արդյունքում դեռ նույնիսկ հայտարարությունները բավականին զգուշավոր են։ Այդ պատճառով չարժե ունենալ չափից մեծ սպասումներ, որ հարաբերությունները կհաջողվի արագ կարգավորել։

Պրիտչինն ուշադրություն է դարձել այն փաստին, որ բանակցություններն անցկացվում են Թուրքիայի և հատկապես Հայաստանի հասարակության խիստ ուշադրության ներքո։ Երևանում ոչ բոլորն են գոհ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից, հատկապես` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերից։ Դա կարող է ստեղծել լրացուցիչ դժվարություններ բանակցային գործընթացում, կարծում է փորձագետը։

Նա խորհրդանշական է համարում այն, որ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում։ Դա ցույց է տալիս, որ բանակցությունները Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի` 44–օրյա պատերազմի արդյունքում ընդունված համատեղ հայտարարության  կատարման շարունակությունն են։

«Խորհրդանշական է, որ այս ամենը տեղի է ունենում Մոսկվայում։ Մի կողմից, դա հնարավորություն  է տալիս Հայաստանին ունենալ Ռուսաստանի աջակցությունը։ Հասկանալի է, որ Հայաստանն ու Թուրքիան անհամադրելի են տնտեսական առումով։ Ամեն դեպքում Հայաստանին անհրաժեշտ է ինչ–որ քաղաքական աջակցություն։ Եվ այն, որ հանդիպումն անցկացվեց Ռուսաստանում, ևս պլանի մի մասն է, որպեսզի Ռուսաստանը լինի հարաբերությունների կարգավորման միջնորդ և օգնի պահպանել այդ թվում Հայաստանի շահերը», – եզրափակել է Պրիտչինը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: