418.04
4.21
392.6
+15
Եղանակը Երևանում
Հայ

Եզդիների ցեղասպանության հարցը կներկայացվի միջազգային դատարանում. Եզդիների ազգային միության նախագահ

14:31
10 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Եզդիների ցեղասպանության հարցը նախատեսվում է ներկայացնել միջազգային դատարանում:

Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեցին Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը և Հայաստանում եզդիների հոգևոր առաջնորդ Շեյխ Բրո Հասանյանը:

Եզդիների ազգային միության նախագահ, իրավաբան Խդր Հաջոյանի խոսքով՝ արդեն բավական երկար ժամանակ է` համապատասխան փաստեր են հավաքվում 2014 թ. օգոստոսի 3-ին տեղի ունեցած ցեղասպանության հետևանքով տարբեր երկրներում բնակեցված եզդիական համայնքների ներկյացուցիչների մասին՝ միջազգային դատարան դիմելու նպատակով:

«Մի ամբողջ ժողովուրդ ենթարկվեց ցեղասպանության: Պետք է նշեմ, որ  ցեղասպանությունը  դատապարտող կոնվեցիան իրենից ենթադրում է 5 կետ, որոնցից մեկի առկայության դեպքում էլ այն կարող է որակվել որպես ցեղասպանություն»,-ասաց Խդր Հաջոյանը:

Նա նշեց նաև, որ խմբակային սպանություններ տեղի ունեցան Կոջո եզդիական գյուղում (գյուղը գտնվում է Իրաքում, խմբգր.): Մոտ 800 տղամարդկանց, իրենց կրոնական պատկանելիության հիմունքներով, ստիպեցին իսլամ ընդունել, ինչը մերժելու համար նրանք ենթարկվեցին սպանդի իսլամական պետության ահաբեկչական խմբավորման կողմից:

«Դրանից հետո մոտ 400 եզդիներ ապաստան գտան իրենց պատմական Շանգալի լեռներում: Նրանք այնտեղ ապրել են առանց  ջրի, սննդի` գտնվելով շրջափակման մեջ, որն ի դեպ, ևս համարվում է ցեղասպանության մաս: Դրանից հետո նրանք մեծ խմբերով տեղափոխվեցին Սիրիա, հետո արդեն ներկայիս Քուրդիստանի հարակից տարածքներ», - ասաց Եզդիների ազգային միության նախագահը:

Հաջոյանի խոսքով, հետագայում ստեղծվեցին բռնի տեղահանվածների ճամբարներ, և նրանք միչև հիմա գտնվում են այդ կարգավիճակում, հիմա էլ վրաններում են ապրում:

«Մենք աշխատելու ենք այն ուղղությամբ, որպեսզի ոչ թե դա պարզապես միջազգային դատարանով դատապարտվի, այլ, որ այս ոճրագործությունը իրականացրած անձինք հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն հենց միջազգային դատարանում»,-նշեց նա:

Բանախոս Շեյխ Բրո Հասանյանը ևս նշեց, որ եզդիները փախստականի ճանապարհը բռնեցին: Նրանց մի մասը մնաց Սիրիայում, որոշ մասն էլ գնաց Եվրոպա: Եվրոպայում վերաբնակեցվածները ինչ-որ չափով ապահովված են, բայց Սինջարում (Իրաք, խմբգր.) և Սիրիայում բնակվողների նյութական վիճակն այնքան էլ լավ չէ:

Նա հավելեց նաև, որ շատ եզդիներ ցանկանում են վերադառնալ Շանգալ (Իրաք), բայց Թուրքիան խոչընդոտում է, ավիահարվածներ է հասցնում, ինչը վախի զգացում է առաջացնում եզդի հասարակության շրջանում:

«Դա ևս պատահական չէ, ծրագրված է, որովհետև ՄԱԿ-ն այսօր պահանջում է եզղի փախստականների թիվ, ինչի արդյունքում եզդիներին կտրամադրվի պետական կարգավիճակ: Եվ դա չիրականացնելու համար Թուրքիան նման քայլերի է գնում»,-ասաց Շեյխ Բրո Հասանյանը:

Հաջոյանն էլ հավելեց՝ իրենց գլխավոր ուղերձը միջազգային հանրությանն այն է, որ  եզդիները, լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը, այսօր չունեն իրենց ազգային պետականությունը, ուստի խնդրում են՝ կանգնեն իրենց կողքին, և օգնեն այս հարցում:

«Որպեսզի միջազգայնորեն ճանաչվի, դատապարտվի և համապատասխան աջակցություն կամ անվտանգային գոտի ստեղծվի: Սա է մեր կոչը, և ևս մեկ անգամ շեշտում եմ, որ, եթե ցեղասպանությունները չկանխարգելվեն, կլինեն նորերը»,-ասաց Խդր Հաջոյանը:

Նա նաև ընդգծեց, որ այսօր աշխարհի տարբեր անկյուններում բնակվող եզդիական համայնքներ ևս աջակցում են այս հարցում, և  եզդիների ցեղասպանության ճանաչման գործընթացը կարող է իրականցվել Հռոմի դատարանում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: