425.62
4.27
394.46
+5
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ՊՆ-ն քննադատել է Ադրբեջանի հայտարարությունը Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին

22:32
16 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը կոնկրետ հանցագործություն է: Այս մասին Իջևանում լրագրողների հետ հանդիպմանն հայտնել է ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով Ադրբեջանի կողմից հնչեցված՝ Մեծամորը հրթիռակոծելու սպառնալքիների մասին:

Նա հայտնել է, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ի պատասխան հայկական տիրույթում մասնավոր, անհատ մարդկանց հայտարարություններին, թե պետք է հարվածներ հասցնելու Ադրբեջանի տարբեր ռազմավարական օբյեկտներին, հայտարարել է Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին։

«Մինչդեռ ՀՀ ԶՈւ մարմինները որևէ պաշտոնական հաղորդագրություն, որևէ պաշտոնական հայտարարություն չեն արել քաղաքացիական, ռազմավարական ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտին հարվածելու մասին: Ավելին, Ադրբեջանի գյուղերում որևէ տուն չի թիրախավորվում մեր զինված ուժերի կողմից»,- նշել է նա:

Նա նաև ընդգծել է, որ շատ ուրախ է, որ մեր մտավորականները, դիվանագետներն ու մասնագետները արդեն հարցը բարձրացնում են համապատսխան միջազգային կառույցներում: 

«Որովհետև այս հարցը շատ կարևոր եզրակացության տեղիք պետք է տա: Սա կոնկրետ հանցագործություն է»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունը հուլիսի 16-ին կայացած ասուլիսում արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:

«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,-  նշել է Դարգյախլին:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել այս հայտարարության վրա: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: