431.08
4.38
402.99
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը

13:10
01 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Մոսկվայում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է Ինտերֆաքսը։

Օվերչուկից ճշտել են` հնարավո՞ր է, արդյոք, այդ բանակցություններից հետո կազմակերպվի երեք երկրների առաջնորդների ևս մեկ հանդիպում։

«Ինչպես որոշեն», – ասել է ՌԴ փոխվարչապետը։

Օվերչուկի խոսքով, փոխվարչապետերի հանդիպման ընթացքում քննարկվելու է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հատման կարգը։ Նա նշել է, որ երկու երկրները «նույն կերպ են հասկանում այն, թե ինչպես պետք է տեղի ունենա ապաշրջափակումը»։

«Հիմա մենք խոսում ենք տեխնիկական դետալների մասին։ Դրանք շատ կարևոր դետալներ են, քանի որ խոսքը հենց Ադրբեջանի և Հայաստանի սահմանի հատման կարգի մասին է, հենց այն մասին, թե ինչպես պետք է տեղի ունենան սահմանային, մաքսային և վերահսկողության այլ տեսակները։ Դա շատ կարևոր է։ Կոնկրետ խոսելու ենք այն մասին, թե ինչպիսին պետք է լինի հատման կարգը, և ինչ ընթացակարգեր են լինելու», – ասել է Օվերչուկը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: