544.18
6.38
483.07
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կրում են իսկապես դաշնակցային բնույթ. Պուտինն ուղերձ է հղել Երևանում անցկացվող համաժողովի մասնակիցներին

14:17
18 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կրում են իսկապես դաշնակցային բնույթ, երկու երկրների միջև հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն և արդյունավետ համագործակցություն տարբեր ոլորտներում։

«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բազմադարյան ավանդույթների վրա, կրում են դաշնակցային բնույթ: Մեր պետությունների միջև հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն, տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցություն: Ռուս-հայկական կապերի զարգացման գործում նշանակալի դեր Է խաղում միջտարածաշրջանային համագործակցությունը, որը թույլ է տալիս իրականացնել փոխշահավետ նախագծեր տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար և բազմաթիվ այլ ոլորտներում», – նշվում է Կրեմլի կայքում հրապարակված Պուտինի ողջույնի խոսքում, որն ուղղված է Ռուս-հայկական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի մասնակիցներին։ 

Պուտինը կարևոր է համարել, որ միջոցառման շրջանակում երկու երկրների կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական, փորձագիտական և գործնական շրջանակների ներկայացուցիչները «կկարողանան փոխանակվել փորձով, քննարկել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ և սահմանել հետագա համատեղ աշխատանքի ուղիները»:

«Ակնկալում եմ, որ համաժողովը կանցնի ստեղծագործական, կառուցողական մթնոլորտում, մեկնարկ կտա նոր նախաձեռնությունների, որոնք կաջակցեն ռուս-հայկական արդյունավետ գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը եվրասիական տարածքում», – նշել է ՌԴ նախագահն իր ուղերձում։ 

Ռուս-հայկական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 18–19–ը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: