415.63
4.18
390.04
+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանն Ադրբեջանի դեմ գանգատ է ներկայացրել ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարան

10:57
17 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Այս մասին նշվում է ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի Facebook–յան էջում։

Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը: 

Հայաստանի ներկայացրած գանգատին տեքստին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։ 

Ապրիլի 12–ին Բաքվում բացվել է այսպես կոչված «Ռազմավարի պուրակ», որը աշխարհի բազմաթիվ ԶԼՄ–ներ արդեն անվանել են Ռազմական սարսափների պուրակ։ Ծռմռված տեխնիկայից ցցված են հայ զինվորների մանեկեններ, որոշները գամված են շղթաներով։ Համաշխարհային ԶԼՄ–ները գերագույն ցինիզմ են անվանել այն լուսանկարը, որտեղ Ալիևը անցնում է սպանված և գերեվարված հայերի սաղավարտների ճեմուղով, որոշների վրա կարելի է նկատել գնդակից առաջացած անցքեր։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: