431.27
5.71
396.02
-3
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական կողմն է առաջարկել Ադրբեջանին փոխվարչապետերի հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը. ԱԳՆ (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

13:09
03 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայկական կողմն է առաջարկել Ադրբեջանին փոխվարչապետերի հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ–ներում հաղորդվում էր, որ հաշվի առնելով սահմանին տիրող լարվածությունը` Ադրբեջանը նախօրեին Ժնևում ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ առաջարկել է «դելիմիտացիայի վերաբերյալ երկկողմ հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել ոչ թե նոյեմբերին, ինչպես համաձայնեցվել էր ավելի վաղ, այլ հոկտեմբերին»։

Փաստաթղթում նշվում է, որ Ժնևում ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպվել է` Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի պատրաստման հարցում հանձնարարականին համապատասխան։

Հանձնարարականը տրվել է ԱԳ նախարարներին օգոստոսի 31–ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում, որին մասնակցել է նաև Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: