484.07
7.4
459.4
+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման ամսաթիվն ու վայրը

00:15
06 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում։

Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայ-թուրքական երկխոսության գործընթացի շուրջ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն է փորձառու դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Հայկական կողմից բանագնաց է նշանակվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը (Փաշինյանի մտերիմը)։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին

1991 թ.-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։

1993 թ.-ին Թուրքիան միակողմանի փակեց Հայաստանի հետ իր օդային և ցամաքային սահմանները։ Օդային սահմանը բացվել է 1995 թ.-ին միջազգային հանրության ճնշման ներքո։ Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ է քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը։
1991 թ.-ից ի վեր երկկողմ հարաբերությունները կարգավորելու մի շարք փորձեր են արվել, որոնք Թուրքիայի դիրքորոշման պատճառով արդյունք չեն տվել։

Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.-ի աշնանը նախաձեռնել է Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Արձանագրություն դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.-ի ապրիլի 22-ին Սարգսյանը իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: