ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը կարող է ներկել գրեթե բոլոր տարածաշրջանները՝ աշխարհի քարտեզի վրա նշելով իր ազգակիցների բնակության վայրերը, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ՝ «թուրքական աշխարհի քարտեզը», որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստացել է որպես նվեր։
Ավելի վաղ, ինչպես գրում է
«Վեստի»-ն, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք է հայտնել, որ թուրքական աշխարհի քարտեզի վրա, որը նվիրել են Էրդողանին, չկա մեծ կարմիր աստղ Ալթայում, որը թուրքական աշխարհի պատմական կենտրոնն է:
«Ազգակիցների հետ կապի մեջ ոչ մի ամոթալի բան չկա։ Մենք նույնպես կարող ենք քարտեզ ներկել. դա կլինի ողջ հետխորհրդային տարածքը, Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրները, Իսրայելը, որտեղ բնակվում են բազմաթիվ ռուսներ»,- հայտարարել է Լավրովը՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդում:
Էրդողանը քարտեզը նվեր է ստացել «Ազգային շարժում» ազգայնական կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիից, որի կարծիքով թուրքական աշխարհում ներառված են Ռուսաստանի հարավի, Արևելյան Սիբիրի մի հատվածը (ՌԴ-ի շուրջ 20 շրջան), հետխորհրդային երկրները, Իրանի, Մոնղոլիայի մի մասը, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը, Ադրբեջանը:
Բահչելին Twitter-ում արդեն հրապարակել է Էրդողանի լուսանկարը՝ քարտեզով:–0–