426.35
7.46
407.95
+29
Եղանակը Երևանում
Հայ

Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե ինչ է քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպմանը

16:11
27 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արեմնիա/. Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառուցողական է որակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների առաջին հանդիպումը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մհեր Գրիգորյանը, ով ղեկավարում է նաև Հայաստանի հանձնաժողովը, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է, որ առաջին հանդիպմանը քննարկել են բացառապես հետագա համատեղ աշխատանքի հետ կապված կազմակերպչական հարցեր:

«Մայիսի 24-ին մենք հանդիպեցինք սահմանին: Հանդիպումը համարում եմ կառուցողական: Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ժամկետների շուրջ պայմանավորվածություն դեռևս չկա, սակայն կա հաստատում, որ հանդիպումը կայանալու է Մոսկվայում»,- ասել է Գրիգորյանը:

ՀՀ փոխվարչապետը նաև հաստատել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: