425.62
4.27
394.46
+5
Եղանակը Երևանում
Հայ

Պուտին. Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է

15:48
25 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է։

«Համագործակցությունը ԵԱՏՄ–ի շրջանակում իսկապես բավականին հաջող է առաջ շարժվում։ Ինչպես հենց նոր նշեց Ղազախստանի նախագահը, գլխավոր շահառուն Հայաստանն է, քանի որ Հայաստանում է տնտեսության աճի ամենաբարձր տեմպը», – ասել է Պուտինը` հինգշաբթի ելույթ ունենալով Մոսկվայում անցկացվող Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ։

Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ճշտեց ցուցանիշները, ինչին Փաշինյանը պատասխանեց, որ այս տարի գրանցվել է Հայաստանի ՀՆԱ–ի 12,1%–անոց աճ։

«ՀՆԱ–ի 12,1%–անոց աճն, իհարկե, այնքան լուրջ թիվ է, շատ լուրջ», – նշել է Պուտինն` ընդգծելով, որ Ռուսաստանը գնահատում է համագործակցությունը ԵԱՏՄ–ի բոլոր երկրների հետ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: