+31
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 7774 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Քոչարյանի գործով դատական նիստը չի կայացել նախկին նախագահի առողջական վիճակի պատճառով

15:44
19 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց՝ մեկնարկից անմիջապես հետո Քոչարյանի առողջական վիճակի պատճառով։

«Դատական նիստից առաջ դատարանը տեղեկանք է ստացել «Իզմիրլյան» ԲԿ-ից, որտեղ հայտնել են, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ դատական նիստին։ Հաշվի առնելով, որ առանց ամբաստանյալի դատական նիստը շարունակվել չի կարող, դատական նիստը հետաձգվում է մայիսի 26-ի ժամը 13:00-ն»,- հայտնեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 12-ի առավոտյան «Իզմիրյլան» ԲԿ-ում վիրահատվել է։

Загружается новость ... "Лево"
Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց որոշումը`  մերժելով պաշտպանական կողմի՝ կորոնավիրուսի հիմքով Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու, խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունները։

Քոչարյանի համար երաշխավոր  էին կանգնել Արցախի ևՀայաստանի նախկին 4 վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը ևԱնուշավան Դանիելյանը: Երաշխավորներից յուրաքանչյուրը պարտավորվել էր որպես գրավ ներկայացրել 500 հազար մարդ (մոտ 1000 դոլար)։ 

Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ 

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։-0-

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: