425.62
4.27
394.46
+5
Եղանակը Երևանում
Հայ

Սերժ Թանկյանն ամոթանք է տվել Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակած ամերիկացի սենատորին (ՖՈՏՈ)

12:57
16 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն Instagram–ի իր էջում ամոթանք է տվել ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմին, ով Կոնգրեսում արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձևը։

Загружается новость ... "Лево"

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանդիպումից հետո սենատոր Գրեմն արգելափակել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ճանաչող բանաձևը։ Նա իր քայլը բացատրել է նրանով, որ օրենսդիրները չպետք է փորձեն կրկին գրել պատմությունը։

«Սեփական ձայնը N150 բանաձևի դեմ տալու փոխարեբ, ԱՄՆ սենատոր @lindseygrahamsc–ը որոշել է իր բոլոր 99 գործընկերների համար արգելափակել բանաձևին կողմ կամ դեմ քվեարկելու հնարավորությունը», – գրել է երաժիշտն Instagram–ի իր էջում։

Հոկտեմբերի 29–ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 405 կոնգրեսական, դեմ`11–ը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: