-5
Եղանակը Երևանում
Հայ

The Guardian. Մեծ Բրիտանիան կհետևի՞ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

20:16
07 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Լորդ Արա Դարզին, ով այս տարի դարձել է «Ավրորա» մրցանակի ընտրական հանձնաժողովի նախագահ, գովել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկության համար։

Նա մտահոգված է բրիտանական կառավարության կողմից նմանատիպ ճանաչման բացակայության կապակցությամբ, գրում է The Guardian–ը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն, անտեսելով Թուրքիայի զգուշացումները, հոկտեմբերի 29–ն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև։

Загружается новость ... "Лево"

«Որպես առաջին հայ բրիտանական խորհրդարանում` ես ոգևորված եմ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչել է 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Սակայն ես նախկինի պես մտահոգված եմ, որ բրիտանական կառավարությունը հրաժարվել է ճանաչել է բռնության ալիքի հետևանքով մոտ մեկուկես հայերի սպանությունը», – նշել է Դարզին։


Նա հիշեցրել է, որ հենց Հայոց ցեղասպանության հարցում տոտալ լռությունն է խրախուսել Երրորդ ռեյխի հիմնադիր Ադոլֆ Հիտլերին, երբ նա ծրագրում էր ոչնչացնել Եվրոպայի հրեա բնակչությանը։ 

«Ես և իմ հայրենակիցները ցավում ենք, որ մեր կառավարությունը համառորեն ժխտում է Ցեղասպանությունը (Հայոց ցեղասպանությունը, խմբգր.)`վախենալով վիրավորել ՆԱՏՕ–ի դաշնակից Թուրքիային։ Համենայն դեպս աշխարհի 20 երկիր պաշտոնապես ճանաչել են ցեղասպնությունը, դրանց թվում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը և Եվրոպական խորհրդարանը։ Հինա նրանց է միացել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը», – նշել է Դարզին` հավելելով, որ իր պապու պապն ու նրա որդիները մահապատժի են ենթարկվել 1915թ.–ին Օսմանյան կայսրության կառավարական զորքերի կողմից։

«Նրա դուստրը` իմ տատը, ով այդ ժամանակ դեռահաս էր, մահացած է ձևացել։ Նա իր մոր հետ ոտաբոբիկ հեռացել է Էրզրումից, որտեղ ապրել է ընտանիքը և մի քանի շաբաթ անց հասել է Մոսուլ` հյուսիսային Իրաք։ Ես ծնվել եմ Բաղդադում, որտեղ մենք ունեինք փախստականի կարգավիճակ», – նշել է Դարզին։

Նրա խոսքով, ցեղասպանությունը գլոբալ խնդիր է։

«Ներկայացուցիչների պալատի բանաձևում նշվում է, որ ԱՄՆ կառավարությունն այլև չպետք է ասոցացվի «Հայոց ցեղասպանության կամ այլ ցեղասպանության ժխտման հետ»։ Մեր խորհրդարանը պետք է անի նույնը», – ընդգծել է Դարզին։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: