415.63
4.18
390.04
+12
Եղանակը Երևանում
Հայ

Թրամփի վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանության բանաձևին և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներին. Bloomberg

13:50
06 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեմ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներին, որոնք ընդունվել են Ներկայացուցիչների պալատի կողմից նախորդ շաբաթ։ Թրամփի վարչակազմը դեմ է նաև Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին, գրում է Bloomberg–ը։

«Վարչակազմից նշում են, որ այս երկու նախաձեռնությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ–ի առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա սրմանը», – հայտարարել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացել է մնալ անանուն։

Պետդեպարտամենտում մտահոգ են, որ նախորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատի ընդունած պատժամիջոցները, ի պատասխան Սիրիայի հյուսիսում իրականացվող թուրքական ռազմական գործողությունների, կսահմանափակեն ԱՄՆ–ի հնարավորություններն` ուղղված Թուրքիայի հետ իրավիճակի կարգավորմանը։ 

Загружается новость ... "Лево"

Պաշտոնյան հրաժարվել է հայտնել՝ արդյոք նախագահ Թրամփը մտադիր է վետո սահմանել օրինագծի նկատմամբ, թե ոչ:

Թիվ 4695 բանաձևով պատժամիջոցներ են սահմանվում թուրք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, որոնց մուտքն ԱՄՆ արգելվում է: Բանաձևով արգելվում է նաև ԱՄՆ ռազմական տեխնիկայի մատակարարումը Թուրքիա՝ Սիրիայում օգտագործելու նպատակով:

Գործակալության զրուցակիցն անդրադարձել է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հավանության արժանացած թիվ 296 բանաձևին, որը դատապարտում է նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ջարդը։

Էրդողանի կառավարությունը վճռականորեն դեմ է հանդես եկել բանաձևին և կանչել է ԱՄՆ–ում իր դեսպանին`անհամաձայնություն հայտնելու համար։

Загружается новость ... "Право"

Պետդեպարտամենտի պաշտոնյայի խոսքով, հարմար ժամանակ չի ընտրվել Ցեղասպանության բանաձևի ընդունման համար, և դա կարող է հանգեցնել օրենքի ընդունման, որն ավելի շատ կկրի պատժիչ, քան սկզբունքային բնույթ։

Bloomberg–ի հրապարակման մեջ նշվում է, որ Թրամփի նախագահության օրոք Սպիտակ տունը ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններից, սակայն նախկին վարչակազմերը ևս զգուշացել են Ցեղասպանության մասին բանաձևերից` պնդելով, որ դա միայն կխանգարի հաշտեցմանը։ Թուրքիան երկար տարիներ զգուշացրել է, որ նման բանաձևերը կհանգեցնեն հարաբերությունների խզման։

Պետդեպարտամենտի պաշտոնյայի խոսքով, ԱՄՆ–ի դիրքորոշումը չի փոխվել, երկրում ոգեկոչում են Օսմանյան կայսրությունում սպանված և տարհանված 1,5 մլն հայերի հիշատակը։

«ԱՄՆ–ն արդեն հարգել է «Մեծ եղեռնի» հիշատակը, որը 20–րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկն է», – նշել է պաշտոնյան։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: