415.24
4.83
386.52
+15
Եղանակը Երևանում
Հայ

Ուկրաինայում ՌԴ հատուկ օպերացիայի աշխարհագրական խնդիրները փոխվել են. Լավրով

15:18
20 Հուլիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ուկրաինա արևմտյան սպառազինությունների մատակարարման պատճառով ռուսական զորքերի հատուկ օպերացիայի աշխարհագրական խնդիրները փոխվել են, հիմա ոչ միայն ԴԺՀ–ն ու ԼԺՀ–ն է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչ վերաբերում է հատուկ ռազմական օպերացիային և աշխարհագրական կոորդինատներին, նախագահը շատ հստակ ասել է` ապաազգայնացումը, ապառազմականացումը, այն իմաստով, որպեսզի չլինի ոչ մի սպառնալիք մեր անվտանգությանը, ռազմական սպառնալիքներ Ուկրաինայի տարածքից, այս խնդիրները մնում են... Երբ Ստամբուլում կայացավ մեր բանակցողների հանդիպումը, այնտեղ կար մեկ աշխարհագրություն, և ուկրաինական առաջարկներն ընդունելու մեր պատրաստակամությունը հենվում էր 2020թ.–ի մարտի վերջի աշխարհագրության վրա», – ասել է Լավրովը։

«Հիմա աշխարհագրությունն այլ է։ Ոչ միայն ԴԺՀ–ն ու ԼԺՀ–ն է, այլև Խերսոնի, Զապորոժիեի շրջանները և մի շարք այլ տարածքներ, և այդ գործընթացը շարունակվում է, ընդ որում շարունակվում է հետևողականորեն և համառորեն», – նշել է նախարարը։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ զուգահեռ նրան, թե ինչպես է Արևմուտքն անզոր չարությամբ կամ ցանկանալով ավելի վատացնել իրավիճակը, Ուկրաինային զինում ավելի հեռահար զենքով, օրինակ HIMARS–ով, հատուկ օպերացիայի աշխարհագրական խնդիրները ներկա գծից շարժվելու են ավելի հեռու։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: