484.07
7.4
459.4
+13
Եղանակը Երևանում
Հայ

«Ոչ, դեղին «Ժիգուլի» չի անցել կողքով». Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի բանագնացը պատասխանել է ընդդիմությանը

11:17
17 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է ընդդիմության հարցին, որը վերաբերում է բանագնացների նշանակման մեխանիզմին և առաջին հանդիպման արդյունքում «կառուցողական մթնոլորտի» մասին հայտարարությանը։

Մոսկվայում հունվարի 14–ին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։

«Եթե կհիշեք դեռևս նախորդ տարի ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ կա պրոցես, և հայկական կողմը խոսել է ռուսական կողմի հետ հնարավոր գործընթաց սկսելու վերաբերյալ, ինչը հետագայում հաստատեց Հայաստանի արտգործնախարարոությունը, որից հետո թուրքական կողմը հայտարարեց բանագնացի նշանակման մասին` առանց անունի, որը ողջունեց ՀՀ ԱԳՆ–ն և նշեց, որ նույնպես բանագնաց կնշանակի, ավելի ճիշտ` հատուկ ներկայացուցիչ, որից հետո թուրքական կողմը նշանակեց իր հատուկ ներկայացուցչին և հայկական կողմը նշանակեց իր հատուկ ներկայացուցչին», – հայտարարեց Ռուբինյանը։

Նա նաև նշեց, որ բուն տեղի և վայրի վերաբերյալ պայմանավորվածությունը տեղի է ունեցել ռուսական կողմի օգնությամբ, հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում ԱԳՆ–ի Ընդունելությունների տանը։

«Դուք հարցրեցիք, թե ինչ ի նկատի ունենք` «կառուցողական մթնոլորտ» ասելով։ Նկատի ունենք կառուցողական մթնոլորտ։ Հանդիպման արդյունքում Հայաստանի ԱԳՆ–ն, Թուրքիայի ԱԳՆ–ն հրապարակել են մամուլի հաղորդագրություններ, որոնցում նշված է, թե ինչ են քննարկել հատուկ ներկայացուցիչները։ Հայտարարությամբ հանդես է եկել նաև Ռուսաստանի արտգործնախարարությունը։. Ոչ, դեղին «Ժիգուլի» չի անցել կողքով», – ասաց Ռուբինյանը` պատասխանելով դահլիճից հնչող հարցին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: