418.04
4.21
392.6
+12
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը չի համաձայնում կրակի դադարեցմանը, որովհետև չի ավարտել իր «առաքելությունը»․ Սարգսյան

20:39
24 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եգիպտական Al-Ahram Weekly պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, թե ինչու Ադրբեջանը չի պահպանում հոկտեմբերի 10-ին և 17-ին հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Սա ցավալի փաստ է, քանի որ այդ խախտումները ոչ միայն ուղեկցվում են ռմբակոծություններով, հրետակոծություններով, սպանություններով, և ավելի շատ մարդկային կյանքեր են խլում Արցախի և Ադրբեջանի միջև ձևավորված առաջնագծում, այլև ավելի ու ավելի շատ քաղաքացիական անձինք են կորցնում իրենց կյանքն այս հակամարտությունում»,- հայտնել է նա։
Նախագահը նշել է, որ նույն պատկերն էր նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի միջնորդությամբ իրականացված երկրորդ հումանիտար զինադադարի ժամանակ: Ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիրը հաստատվելուց հետո հայկական կողմը լիովին պատրաստ էր քննարկել անհրաժեշտ գործողությունները, սակայն Ադրբեջանը կրկին խախտեց հրադադարի ռեժիմը

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները, ով համաձայնում է պայամանավորվածություններին, բայց մտադիր չէ այն պահել և անմիջապես խախտում է, կարող են անտրամաբանական թվալ։

 

«Տրամաբանությունն այն է, որ հենց ադրբեջանական և ոչ թե հայկական կողմն սկսեց այս պատերազմը, և նրանք դեռևս չեն ավարտել իրենց այսպես ասած «առաքելությունը», ըստ որի, ինչպես Դուք նշեցիք, նրանք ցանկանում են «ազատել» կամ «ազատագրել» Լեռնային Ղարաբաղը հայերից, որոնք այնտեղ ապրում են հազարավոր տարիներ: Իրենց այդ գործելաոճը կամ քաղաքականությունը կոչվում է էթնիկական զտում, և հենց սա է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից այս անմարդկային ագրեսիայի վերջնական նպատակը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ»,- նշել է Սարգսյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: