418.04
4.21
392.6
+13
Եղանակը Երևանում
Հայ

ANCA–ն կոչ է անում Պետդեպին հետ կանչել ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին` մեղադրելով նրան ոչ կոմպետենտ լինելու մեջ

12:01
02 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) կոշտ քննադատության է ենթարկել ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի դիվանագիտական աշխատանքը։

Տարածած մամուլի հաղորդագրության մեջ ANCA–ն կոչ է անում Պետդեպարտամենտին հետ կանչել դեսպան Թրեյսիին և խնդրում է Բայդենի նոր վարչակազմին վերականգնել և ամրապնդել հայ–ամերիկյան հարաբերությունները` նշանակելով նոր դեսպան։

Ըստ հաղորդագրության, Լին Թրեյսին արժանացել է «F» վարկանիշի` ըստ 15 ցուցանիշների կատարած իր աշխատանքի արդյունքների։

Загружается новость ... "Лево"

«ANCA–ն ուզում է, որպեսզի Հայաստանում ԱՄՆ–ի յուրաքանչյուր դեսպան լինի հաջող։ Ցավոք, երբ Ամերիկային անհրաժեշտ եղավ ուժեղ դեսպան Երևանում, մեր երկրի ներկայացուցիչը ձախողեց։ Լին Թրեյսին կրել է անհաջողություն բոլոր հարցերում, նա չի համապատասխանել ՀՀ–ում մինիմալ կոմպետենտ ամերիկյան դեսպանի ամենահիմնական պրոֆեսիոնալ չափորոշիչներին», – ասել է ANCA–ի նախագահ Րաֆֆի Ամպարյանը։

Նա մեղադրել է Թրեյսիին, որ վերջինս լռել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից գոյութենական ռազմական հանցագործությունների մասին, որոնք սպառնում էին հայ ժողովրդի գոյությանը։ Նա չի կարողացել օգնել հայերին ոչ նյութական, ոչ անգամ բարոյապես ազգային ճգնաժամի ժամանակ...

«ԱՄՆ–ի և Հայաստանի հարաբերությունները Թրեյսիի առաքելության ավարտի ժամանակ ավելի են վատացել մինչ նրա Երևան ժամանելը», – հայտարարել է Ամպարյանը։

Լին Թրեյսին գլխավորում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը 2019թ.–ի փետրվարից։ Նա պրոֆեսիոնալ դիվանագետ է, մասնագիտացած է Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին երկրների հարցերում։

Մինչև ՀՀ–ում դեսպան նշանակվելը Թրեյսին զբաղեցրել է Պետդեպարտամենտում Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը։ Մինչ այդ եղել է Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում ԱՄՆ դեսպանի տեղակալը, Պետքարտուղարի Կենտրոնական Ասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալը։ Թրեյսին նաև ծառայել է Պակիստանում ԱՄՆ հյուպատոսությունում։

Պետքարտուղարից արժանացել է «Հերոսության համար» մրցանակին։ Տիրապետում է ռուսերենի։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: