638.75
7.08
525.76
+11
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Հայաստանում քաղաքական իրավիճակի սրացում և ճգնաժամի խորացում. ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Կրեմլում նշել են Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման պայմանները, բայց չեն հստակեցրել, թե պատրաստ է արդյոք ՌԴ-ն անել դա

16:29
30 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկում է ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում էՏԱՍՍ-ը:

Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ով կողմ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը, Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ «ցանկացած խաղաղապահներ հակամարտության գոտի են մուտք գործում երկու կողմերի համաձայնությամբ»:

Հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանը հակամարտության գոտի ուղարկել ր խաղաղապահներն, եթե Ադրբեջանը համաձայն լինի, Պեսկովն ասել է. «Այստեղ ես նման էվենտուալ դատողությունների այս պահին չէի տրվի»:  

«Նախագահի շփումներում Բաքվի և Երևանի իր գործընկերների հետ շոշափվում է հնարավոր կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ»,- ընդգծել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռուս առաջնորդը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության հնարավորությունը: -0-
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: