526.02
7.42
477.46
+12
Եղանակը Երևանում
Հայ

Երևանը կոչ է անում գործընկերներին` զերծ մնալ սպառազինությունների մրցավազքին նպաստող քայլերից. ԱԳՆ

20:05
14 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը կոչ է անում բոլոր գործընկերներին զերծ մնալ սպառազինությունների մրցավազքին կամ տարածաշրջանում լարվածության աճին անուղղակիորեն նպաստող քայլերից։ Այդ մասին հայտնեց երկուշաբթի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ճեպազրույցում` պատասխանելով Ադրբեջանին Ֆրանսիայի կոցմից զենքի մատակարարումների մասին հարցին։

Մի շարք եվրոպական երկրներ և ԱՄՆ–ն էմբարգո են սահմանել Ադրբեջանին և Հայաստանին սպառազինության վաճառքի նկատմամբ 1990–ականների սկզբից ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ։ 2018 թվականի ամռանն ադրբեջանական մամուլի, հղում անելով ռազմական աղբյուրներին, ասել է, որ պաշտոնական Փարիզը հանել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության ռազմական արտադրանքի վաճառքի արգելքը։

«Մենք հնարավոր քայլերն ենք ձեռնարկել այդ ուղղությամբ, և Ֆրանսիան բացառություն չէ»,– ասել է նա։

Загружается новость ... "Лево"

2019 թվականի փետրվարի 5–ին երկրի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ պետությունների, միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբարգոյի իր պաչտավորությունները, և Փարիզը երբեք չի վաճառի Բաքվին զենք, որը կարող է օգտագործվել Արցախում։

Այնուամենայնիվ, արդեն 2019 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ Ֆրանսիան երրորդ երկրների միջոցով Ադրբեջանին սպառազինություն է մատակարարում, մասնավորապես, փոքր շառավղի գործողությամբ ֆրանսիական ԶՀՀ–ներ։

Նաղդալյանի խոսքով, Ադրբեջանին զենքի վաճառքի թեման մշտապես լինելու է հայկական դիվանագիտության օրակարգում, քանի որ այդ քայլերը կարող են ապակայունացնել տարածաշրջանի դրությունը։ -0-




Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: