576.08
6.24
493.6
+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի արտգործնախարարը ԵՄ Գերագույն ներկայացուցչին ադրբեջանական ագրեսիայի ապացույցներ է ներկայացրել

09:00
14 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
Նախարար Մնացականյանը ներկայացրել է հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում իրադրության սրման և լարվածության պահպանման ուղղությամբ ձեռնարկվող շարունակական քայլերը, այդ թվում՝ ՀՀ ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը։

«ՀՀ արտգործնախարարն ընդգծեց, որ ՀՀ-ն հաստատակամորեն պաշտպանելով իր սահմանները և բնակչությանը՝ հանդես է գալիս լարվածության թուլացման դիրքերից: Միևնույն ժամանակ ՀՀ արտգործնախարարը դատապարտեց Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի:


Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: