418.04
4.21
392.6
+13
Եղանակը Երևանում
Հայ

«Լուսավոր Հայաստան»–ը կարող է միանալ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման նախաձեռնությանը մի պայմանով

15:03
17 Սեպտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կարող է միանալ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացին, եթե ներկայացվեն սահմանադրական հստակ հիմքեր։ Այդ մասին երեքշաբթի ճեպազրույցում ասաց խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Նախօրեին «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը որոշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթաց սկսել։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Լիլիթ Մակունցը։

«Եթե մեզ առաջարկեն միանալ նախաձեռնությանը, ապա մենք կքննարկենք և համապատասխան որոշում կկայացնենք։ Մենք այս հարցում ոչնչով կապված չենք, քանի որ ժամանակին մեր պատգամավորները դեմ էին Հրայր Թովմասյանի թեկնածությանը»,– ասաց Մարուքյանը։

Загружается новость ... "Лево"

Պատգամավորը հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն առայժմ այդ նախաձեռնությամբ ոչ ոք չի դիմել։

«Ինչպես հասկանում եմ, «Իմ քայլն» առայժմ նույնիսկ փաստաթուղթ չունի, որի հիման վրա կարելի է սկսել այդ գործընթացը»,– ասաց նա։

Մարուքյանը միաժամանակ ընդգծեց, որ խորհրդարանական ցանկացած խմբակցություն իրավունք ունի հանդես գալու Սահմանադրական դատարանի նախագահի փոփոխման նախաձեռնությամբ, սակայն պետք է հիմնավորի իր առաջարկը։

«Միայն հարց է ծագում, թե որքանով է գործընթացը սահմանադրական և ժողովրդավար։ Եթե այն անցնի պատշաճ կերպով, ապա մեր մասնակցության համար որևէ խոչընդոտ չենք տեսնում»,– ասաց նա։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: