418.04
4.21
392.6
+9
Եղանակը Երևանում
Հայ

Time. ԱՄՆ–ն կարող է դառնալ անսպասելի, որոշիչ գործոն Հայաստանի ապագայում

13:37
04 Հոկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Time ամսագիրը հրապարակել է հոդված, որը նվիրված է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիային։

«Հայաստանում ԱՄՆ–ի շարունակվող ակտիվության առանցքային գործոնը տարածաշրջանում Ռուսաստանի տեսանելի բացակայությունն է, որը Ռուսաստանը համարում է իր «հետևի բակը»։ Բայց ԱՄՆ–ն ոչ միայն փորձում է դուրս մղել Ռուսաստանին հետխորհրդային Հարավային Կովկասից, Վաշինգտոնն, ամենայն հավանականությամբ, կարծես, գիտակցել է, թե որքան լուրջ է սպառնալիքը ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար», – նշվում է հոդվածում։

Նշվում է, որ սեպտեմբերի 13–ի առաջին րոպեներին, երբ արևելյան Հայաստանում ընտանիքները քնած էին, Ադրբեջանը սկսեց ծանր հրետանուց և մարտական ԱԹՍ–ներից չսադրած հրետակոծություն հայկական երեք տասնյակ քաղաքների ուղղությամբ։ Երկու երկրներ տասնամյակներ շարունակ ժամանակ առ ժամանակ մտել են ռազմական գործողությունների մեջ Լեռնային Ղարաբաղի պատճառով, բայց հիմա Ադրբեջանի ռեժիմը, կարծես, օգտվում է իր հակառակորդի ռազմական անպատրաստվածությունից և գլոբալ, հատկապես` ռուսական բնույթի շեղող գործոնից։

«Ադրբեջանը փորձում էր հերքել հարձակումը Հայաստանի սահմաններում, բայց հարձակումն այնքան ինտենսիվ էր, որ NASA–ի կրակի վերահսկման արբանյակները հայտնաբերեցին զանգվածային ջերմային անոմալիաներ։ Ընդամենը երկու օրում Ադրբեջանի ուժերը, կառավարության պաշտոնական տվյալներով, սպանեցին ավելի քան 200 հայի, հիմնականում, զինծառայողների։ Զավթիչների տարածած տեսանյութում երևոււմ է, թե ինչպես են նրանք հռհռում` խեղելով մահացած հայ կանանց և գնդակահարելով հայ զինծառայողների», – նշվում է հոդվածում։

Նշվում է նաև, որ այսօր ԱՄՆ–ն, կարծես, գիտակցում է, որ մտահոգությունը Կովկասում Ռուսաստանի ժամանակավոր բացակայությամբ նշանակում է պոտենցիալ միջամտություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իրանի կողմից, որը նախազգուշացրել է սահմանների փոփոխության հարցում։ Իրանը հյուսիսային սահման ունի Հայաստանի հետ, որն անվտանգ ուղի է դեպի Եվրոպա։ Հայաստան Ադրբեջանի ներխուժման հետևանքով Թուրքիայի և Իրանի պոտենցիալ առճակատումը կարող է հանգեցնել անկառավարելի ապակայունացման Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս, ինչը չեն ցանկանում ո′չ Ռուսաստանում, ո′չ ԱՄՆ–ում։

«Կովկասի գործերում ԱՄՆ–ի վերջերս գրանցված մասնակցությունն անախադեպ է։ «Սառը» պատերազմից հետո առաջին անգամ մեկ այլ երկրի, այլ ոչ թե Ռուսաստանի գործողությունները հիմա ունեն առավել մեծ նշանակություն տարածաշրջանում։ Կհաջողվի՞ Վաշինգտոնին կանխել լայնամասշտաբ ներխուժումը ժողովրդավարական Հայաստան», – հարցադրում է անում հոդվածի հեղինակը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: