416.73
4.22
388.6
+18
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքական ագրեսիայի հաջորդ «զոհերը» կդառնան Հայաստանն ու Վրաստանը. «Life»-ը՝ Մեծ Թուրանի ստեղծման շուրջ Էրդողանի հավակնությունների մասին

16:35
27 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Տարածքային իմաստով թուրքական ագրեսիայի հաջորդ «զոհերը», ակնհայտորեն, կդառնան Հայաստանն ու Վրաստանը, հայտնել է Պետդումայի պատգամավոր Էվգենի Ֆյոդորովը, հաղորդում է «Life»-ը:

 «Հայաստանում կշարունակվի ռազմական գործողությունների էսկալացիան և վարձկանների կողմից կարող են իրականացվել սադրանքներ ռուս խաղաղապահների նկատմամբ: Հետո հնարավոր են տեղային անկարգություններ Վրաստանի տարածքում: Բաթումիում արդեն հիմա ձևավորվել է բավական ամուր թուրքական սփյուռք, որը կարող է աջակցել իր առաջնորդների ցանկացած նախաձեռնություններին»,- նշել է Ֆյոդորովը:

Նա կարծում է, որ Թուրքիայի կարող է ձևավորել ընդհատակյա հրոսակախմբեր հանրապետություններում:
«Արդեն կան ապացույցներ, որ թուրք էմիսարները (գործակալները) բացահայտ կերպով սկսել են գործել Ուզբեկստանի Ֆերգանայի հովտում, նրանք նկատվել են նաև Ղրղզստանում»,- նշել է նա;
Իր հերթին քաղաքական գիտությունների դոկտոր, ՄՊՀ-ի պրոֆեսոր Անդրեյ Մանոյլոն նշել է, որ Ղարաբաղում պատերազմը և Անդրկովկասում Թուրքիայի ամրապնդումը համաձայնեցված է եղել ՆԱՏՕ-ի հետ ռազմաքաղական որոշմամբ, որը էական տնտեսական ներդրումներ չէր պահանջում: Ակնհայտ է, որ ռազմական գործողությունները սկսելու մասին որոշումը դրական արձագանք է ստացել, նախևառաջ Թուրքիայի ավանդական հովանավոր Մեծ Բրիտանիայի կողմից:

Նա նաև համարում է, որ Անկարան Ղազախստանի և Ուզբեկստանի տարածքում պնդելու է ռազմաբազաների ստեղծման հարցում, որոնց հյուրերը կարող են հետագայում դառնալ Սիրիայի և Լիբիայի զինյալ իսլամիստները:

«Անկարան հետսովետական տարածքում ակտիվորեն գործելու հնարավորություն է ստացել իր զորքերը Ադրբեջան մտցնելուց հետո, իսկ հիմա պետք է սպասել Ռուսաստանի տարածքում Թուրքայի հատուկ ծառայությունների ակտիվացմանը: Ես կարծում եմ, որ որպես փափուկ ուժ Ռուսաստանի թուրքալեզու հանրապետություններում կսկսվի «ազգային էլիտաների շրջանում թույլ տեղերի որոնում»: Միաժամանակ կարող է ծավալվել քարոզչական աշխատանք, որը կապ ունի համայնքի,  ծագման և կրոնական արմատների թեմաների հետ»,- հայտնել է Մանոյլոն:
Այնուամենայնիվ, պրոֆեսորը կասկածում է Թուրքիայի ներկայիս տնտեսական հնարավորություններին: Մեծ Թուրանի նման նախագիծն առաջ քաշելու համար Էրդողանին պետք է մի բան առաջարկել թուրքալեզու երկրներին: Օրինակ, ներդրումներ կամ տնտեսական նախապատվություններ: Այսօրվա Թուրքիան չի կարող որևէ նման բան տալ. այժմ երկիրը ցնցված է հսկայական ճգնաժամով և լիրայի գնանկումով, ինչը անկման ռեկորդներ է գրանցում:

Բացի այդ, ԱՊՀ հանրապետությունների էլիտաներն դեռևս զգուշավորություն են ցուցաբերում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության նկատմամբ:

Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչի մեկնաբանմամբ, բազմաթիվ թուրք պաշտոնյաներ բացահայտ կերպով ասում են, որ իրենց նպատակը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի թուրքական պետությունները Թուրքիայի կազմում ընդգրկելն է: Եվ ոչինչ,  գաղափարից զատ, նեոսուլթանն առաջարկել չի կարող:

ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի պրոֆեսոր Օլեգ Մատվեյչևը հիշեցնում է, որ Մեծ Թուրանի գաղափարը ընդդիմադիր թուրք փիլիսոփա Ֆեթուլլահ Գյուլենի «երեխան» է, ով նախըտրելի է համարում փափուկ ուժի կիրառումը: Սակայն Էրդողանը՝ Գյուլենի նախկին ընկերն ու երկրպագուն, ավելի ագրեսիվ մեթոդների կողմնակիցն է:

Փորձագետը Միջին Ասիայի հանրապետությունում Անկարայի էքսպանսիան դասում է երկրորդ փուլին՝ առաջիկա 10-15 տարիների կարճաժամկետ կանխատեսման մեջ Ռուսաստանի թուլացման պայմանով:

«Էրդողանն ու բրիտանական ՄԻ-6 հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը անձնական ընկերական կապեր ունեն, որոնք զարգացել են Թուրքիայում Մուրի դեսպանության ընթացքում: Հիշեցնեմ, որ Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների նախօրեին Էրդողանը հանդիպեց նրա հետ, ինչպես և Ադրբեջանական գործիչները: Անգլիացիները միշտ փորձել են օգտագործել հարևան երկրները ՝ դրանք թունավորելով միմյանց դեմ ՝ իրենց աշխարհաքաղաքական շահերն իրացնելու համար », - հայտնել է Մատվեյչևը:

Նա նաև հավելել է, որ Թուրքիայի պաշարներն այժմ սպառված են: Առաջինը, փլուզվել է զբոսաշրջությունը, որը կազմում է թուրքական տնտեսության 15 տոկոսը: Երկրորդը, Էրդողանի ռազմական արկածները Լիբիայում, Սիրիայում և Ադրբեջանում հսկայական ծախսեր են բերում: Այս ամենը խարխլում է տնտեսությունը, իսկ երկրի կեսը ատում է իր նախագահին, աճում են քրդերի անջատողական տրամադրությունները, որոնք պատրաստ են ցանկացած պահի հռչակել իրենց անկախությունը: Հետևաբար, առաջիկա տարիներին Մեծ Թուրանի գաղափարի իրագործումը, հավանաբար, կհետաձգվի, բայց ոչ մի դեպքում չի հանվի օրակարգից: Այն տիրապետում է ներուժի և պատրաստի իմաստային հայեցակարգի, որը տարբեր ուժեր միշտ կարող են օգտագործել որպես խոյ Ռուսաստանի դեմ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: