+19
Եղանակը Երևանում
Հայ

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված «Արագած» միջազգային երաժշտական փառատոնին

10:30
03 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի` հուլիսի 4–ին, ժամը 14։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված «Արագած» միջազգային երաժշտական փառատոնին։ 

Հուլիսի 8–ին Երևանում մեկնարկում է «Արագած» միջազգային երաժշտական փառատոնի առաջին շրջանը։ Փառատոնին մասնակցում են աշխարհահռչակ երաժիշտներ, մանկավարժներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ։ Երևանի լավագույն համերգասրահներում կկազմակերպվի 20 համերգ։ 

Ասուլիսի բանախոսն է 

– Փառատոնի գլխավոր տնօրեն և հիմնադիր, թավջութակահար Վահրամ Սարաջյանը։

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։ 

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80

Email: [email protected]

Համակարգող` Իրինա Մանասյան, (091) 72 02 86։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր