418.04
4.21
392.6
+12
Եղանակը Երևանում
Հայ

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Վահագն Կոստանդյանի «Ստվերներ» գրքի շնորհանդեսը

16:45
10 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Շաբաթ օրը` մայիսի 11–ին, ժամը 18։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա գրող Վահագն Կոստանդյանի «Ստվերներ» դեբյուտային գրքի շնորհանդեսը։ Ստեղծագործության հեղինակը հանդես է գալիս Մելպոմեն կեղծանունով։

Գիրքը ժամանակակից գրականության օրինակ է և կառուցված է արձակի ու գիտակցության հոսքի վրա։ Այն ժողովածու է, որը ներառում է մի քանի պատմվածքներ և բանաստեղծություններ, բարձրացնում է անձի ներքին, էկզիստենցիալ խնդիրները։

Ասուլիսի բանախոսն է գրող Վահագն Կոստանդյանը։       

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։ 

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80 

Email: [email protected]

Համակարգող` Իրինա Մանասյան, (091) 72 02 86։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր