ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի` հոկտեմբերի 31–ին, ժամը 14։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։
Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը կխոսի իրադարձությունների հնարավոր զարգացումների մասին` նշելով, թե ինչ նշանակություն կարող է դա ունենալ Հայկական հարցի համար։
Ասուլիսի բանախոսն է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`
Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։
Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80
Email: [email protected]
Համակարգող` Իրինա Մանասյան, (091) 72 02 86։–0–