425.62
4.27
394.46
+3
Եղանակը Երևանում
Հայ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս ԵԱՀԿ ՄԽ հայտարարության թեմայով

14:22
11 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` մարտի 12–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությանը, որն արվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` կազմակերպության հովանու ներքո նախատեսված առաջին հանդիպման նախաշեմին։ 

Հայտարարության մեջ, մասնավորապես, խոսվում է Ադրբեջանի վերահսկողության տակ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի մասին, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի մասին։ 

Ասուլիսի բանախոսն է 

– քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։ 

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80 

Email: [email protected]

Համակարգող` Իրինա Մանասյան, (091) 72 02 86։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր