531.95
7.48
476.32
+15
Եղանակը Երևանում
Հայ

Բժիշկները բիոսոսնձով սոսնձել են սիրտը, և այն շարունակել է զարկել (ՎԻԴԵՈ)

16:51
19 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Չինացի գիտնականները մշակել են նոր բիոսոսինձ, որն, իրենց կարծիքով, կօգնի անվերահսկելի արյունահոսության դեպքում։

Բիոսոսինձը պետք է քսել բաց վերքի վրա, այնուհետև ակտիվացնել ուլտրամանուշակագույն ճառագայթման աղբյուրի օգնությամբ։ Սոսինձն արագորեն վերածվում է ոչ թունավոր հիդրոգելի, այն բավականաչափ պլաստիկ է և չի խանգարում էլաստիկ հյուսվածքի կրճատմանը, գրում է med.vesti.ru–ն։

Գիտնականները սոսինձը դեռ չեն փորձարկել մարդկանց վրա, սակայն այն թեստավորել են օրգանների վրա լաբորատոր պայմաններում։ Սոսինձը հաջողությամբ ծածկում է վնասված հատվածները, իսկ այդ ամենի համար պահանջվում է առնվազն 1 րոպե։

Загружается новость ... "Лево"

Գիտնականները սկզբում սոսինձն օգտագործել են լյարդի վնասվածքների դեպքում, հետո ստուգել են, թե ինչպես է այն գործում սրտում առկա 6 մմ անցքի դեպքում։ Անցքը շատ արագ` ընդամենը 20 վայրկյանում, հաջողվել է փակել, իսկ միջամտությունից հետո չի մնացել ոչ մի կար։

Գիտնականները մի քանի վիրահատություն են կատարել ճագարների և խոզերի վրա։ Բոլոր դեպքում բիոսոսինձը գործել է հիանալի։ Ամենալուրջ փորձությունը եղել է սրտի վիրահատության ժամանակ, կարկատանը չի խանգարել և սիրտը շարունակել է զարկել, իսկ երկու շաբաթ անց խոզերի մոտ որևէ խախտում կամ բորբոքային պրոցես չի գրանցվել։

Գիտնականները կարծում են, որ սոսնձի օգտագործումը վիրաբուժական պրակտիկայում հնարավոր է 3–5 տարում։–0–



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:49
29 Օգոստոսի 2019
Սլովենիայում անցկացված ինֆորմատիկայի օլիմպիադային ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ
Օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։
13:52
14 Մայիսի 2019
«The Economic Times». Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն
Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն:
16:27
02 Մայիսի 2019
Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում
Ռուսաստանի դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել Քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադա:
13:59
03 Ապրիլի 2019
IBM–ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում
IBM–ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում:
15:41
30 Մարտի 2019
Ցանկանու՞մ եք երիտասարդ մնալ. երկու մթերքներ, որոնք կապահովեն դա
Բջիջները հնարավոր է բուժել` դրանք երիտասարդությունը վերականգնելու համար:
10:35
15 Մարտի 2019
Գինեկոլոգ Լեյլա Ադամյանը բացառիկ վիրահատություն է իրականացրել Ռուսաստանում
Նման վիրահատություն Ռուսաստանում անցկացվել է առաջին անգամ:
15:55
03 Մարտի 2019
YoutubeAM տիրույթ է նախատեսվում գործարկել
Նախատեսվում է գործարկել YoutubeAM տիրույթ:
18:20
13 Փետրվարի 2019
Փաշինյանը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ է հանձնել անվանի աստղագետներին (ՎԻԴԵՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը: