576.08
6.24
493.6
+22
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը

13:40
20 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մոնտեֆիորե բժշկական կենտրոնի, Փենսիլվանիայի համալսարանի և ԱՄՆ այլ առողջապահական կենտրոնների գիտնականները հայտնել են, որ կորոնավիրուսը գլխավորապես տարածվում է օդային աէրոզոլների միջոցով, ոչ թե մեկերեսների: Այդպիսով, սոցիալական հեռավորությունը և օդափոխման լավ համակարգը հանդիսանում են COVID-19-ը զսպելու լավագույն միջոցները, հաղորդում է Lenta.ru-ն :

Հետազոտողները վերլուծել են SARS-CoV-2-ի փոխանցման գործոնների վերաբերյալ ամսագրում տպագրված գիտական ​​հոդվածները 2020 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: Պարզվել է, որ չնայած որոշ հոդվածներում նշվում է, որ վիրուսային մասնիկները կարող են մի քանի ժամ գոյատևել մակերեսների վրա, իրական վիրուսային ՌՆԹ-ն շրջակա միջավայրում հազվադեպ է հանդիպում: Վարակված մարդկանց հետ շփումն ու վատ օդափոխությունը վարակման հիմնական գործոններն են:

Նաև վիրուսը հաճախ փոխանցվում է վարակման վաղ փուլում գտնվող մարդկանցից: SARS-CoV-2 վիրուսային մասնակիների քանակն իրենց գագաթնակետին է հասնում մոտավորապես մինչև ախտանշանների հայտնվելը և նվազում հիվանդության հայտնվելուց հետո շաբաթվա ընթացքում: Վարակվածների մեծ մասը չեն մասնակցում վիրուսի տարածմանը, սակայն որոշ հիվանդներ հանդիսանում են հիմնական փոխանցողնեը՝ շատ մարդկանց վարակելով: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:49
29 Օգոստոսի 2019
Սլովենիայում անցկացված ինֆորմատիկայի օլիմպիադային ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ
Օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։
16:51
19 Մայիսի 2019
Բժիշկները բիոսոսնձով սոսնձել են սիրտը, և այն շարունակել է զարկել (ՎԻԴԵՈ)
Իսկական «հեղափոխություն» վիրաբուժության ոլորտում. բժիշկները բիոսոսնձով սոսնձել են սիրտը, և այն շարունակել է զարկել:
13:52
14 Մայիսի 2019
«The Economic Times». Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն
Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն:
16:27
02 Մայիսի 2019
Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում
Ռուսաստանի դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել Քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադա:
13:59
03 Ապրիլի 2019
IBM–ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում
IBM–ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում:
15:41
30 Մարտի 2019
Ցանկանու՞մ եք երիտասարդ մնալ. երկու մթերքներ, որոնք կապահովեն դա
Բջիջները հնարավոր է բուժել` դրանք երիտասարդությունը վերականգնելու համար:
10:35
15 Մարտի 2019
Գինեկոլոգ Լեյլա Ադամյանը բացառիկ վիրահատություն է իրականացրել Ռուսաստանում
Նման վիրահատություն Ռուսաստանում անցկացվել է առաջին անգամ:
15:55
03 Մարտի 2019
YoutubeAM տիրույթ է նախատեսվում գործարկել
Նախատեսվում է գործարկել YoutubeAM տիրույթ:
18:20
13 Փետրվարի 2019
Փաշինյանը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ է հանձնել անվանի աստղագետներին (ՎԻԴԵՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը: